copy image url
Սպորտ 11 ամիս առաջ - 15:58 05-10-2025

Ճնշում՝ Ախմատի կողմից․ Սպերցյանը կարող է որակազրկվել

Ֆուտբոլային ակումբ «Ախմատն» իր պաշտոնական կայքում հրապարակել է հայտարարություն՝ կապված թիմի պաշտպան Ուսման Նդոնգի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի միջև տեղի ունեցած իրավիճակի հետ:

Միջադեպի հետևանքով Նդոնգը խաղի վերջնամասում ստացել է կարմիր քարտ: Գրոզնիի թիմը պարտվել է 0:2 հաշվով:

Խաղից հետո Ուսման Նդոնգը պատմել է, որ Էդուարդ Սպերցյանը իրեն վիրավորել է ռասայական հիմքով: Սակայն Սպերցյանը հերքել է դա՝ հայտարարելով, որ Նդոնգը վիրավորական արտահայտություն է արել իր մոր հասցեին:

«Ռուսաստանի Պրեմիեր լիգայի կազմում չկա ոչ մի ակումբ, որտեղ լեգիոներներ չլինեն: Տարբեր երկրների ֆուտբոլիստները անգնահատելի ներդրում ունեն սպորտային սկզբունքների պահպանման և մեր ֆուտբոլի գեղարվեստական կողմի հարստացման գործում:

Ֆուտբոլային ակումբ «Ախմատը» պնդում է, որ Ռուսաստանի ֆուտբոլային միության իրավասու մարմինները անցկացնեն միջադեպի մանրակրկիտ հետաքննություն: Մենք պահանջում ենք պատժել Էդուարդ Սպերցյանին՝ նրա ռասիստական գործողությունների համար, ինչպես նաև չեղարկել կարմիր քարտը, որը ցույց է տրվել Ուսման Նդոնգին՝ որպես անարդար սանկցիա նրա՝ իրեն ուղղված զազրելի սադրանքին տրված արձագանքի համար»,- ասված է «Ախմատի» պաշտոնական կայքի հայտարարության մեջ:

Armsport

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը