copy image url
Ներքին 9 ամիս առաջ - 21:34 03-10-2025

Ներկայացման տոմսերը սկսվում են 5000 դրամից, գործում են զեղչեր և արտոնություններ. «Տաշիր Արենա»-ի մեկնաբանությունը

Oragir.News-ը երեկ իր հրապարակումներից մեկի մեջ անդրադարձել էր Երևանում վերաբացված կրկեսի տոմսերի արժեքներին: Ներկայացնում ենք ««Tashir Arena»-ի մամուլի ծառայության մեկնաբանությունը մեր հրապարակման վերաբերյալ:

«ETERNIA» շոուի տոմսերի արժեքի շուրջ հրապարակումների առիթով հարկ ենք
համարում նշել հետևյալը:

Ներկայացման տոմսերը գնային լայն շրջանակ ունեն՝ սկսած 5 000 դրամից։ Այս
մոտեցումը յուրաքանչյուր, այդ թվում՝ բազմազավակ ընտանիքի համար
հնարավորություն է ստեղծում ընտրելու հարմար տարբերակ և շոուին ներկա
լինելու մատչելի գնով։

Բացի այդ, մշակվել է արտոնությունների և զեղչերի ճկուն համակարգ՝
նախատեսված հանդիսատեսի տարբեր խմբերի համար։

Մինչև 5 տարեկան երեխաները կարող են անվճար մուտք գործել՝ ծնողի հետ զբաղեցնելով նույն տեղը։ Մինչև 12 տարեկան երեխաների համար գործում է 30% զեղչ, որն ամրագրված է նաև
ուսանողների և Արցախի մարտական գործողությունների վետերանների համար։
Խմբային այցելությունների դեպքում նախատեսված է մինչև 20% զեղչ։ Այսպիսով,
«արտոնյալ» տեսակի տոմսերի նվազագույն արժեքը կազմում է 3 500 դրամ։

Ավանդաբար հատուկ ուշադրություն ենք դարձնում Հայաստանի սոցիալական խոցելի
խմբերին ու ընտանիքներին: Նոր Arena-ի առաջին հանդիսատեսներն օգոստոսի
18-ին Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ դարձան անապահով ընտանիքների
երեխաները, բազմազավակ ընտանիքների երեխաները, արցախցի ընտանիքները, ինչպես
նաև հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների և ռազմական
գործողությունների հետևանքով տուժած զինծառայողների երեխաները:
Նրանց համար կազմակերպվեց բարեգործական համերգ՝ «Երեխաները՝ երեխաներին»
խորագրով։ Շարունակելով այս ավանդույթը՝ մինչեւ պաշտոնական հանդիսավոր
բացումն «ETERNIA» շոուի առաջին հանդիսատեսները դարձյալ կլինեն սոցիալապես
խոցելի ընտանիքների երեխաները՝ Հայաստանի բոլոր մարզերից։

Սոցիալական աջակցությունն ու բարեգործությունը մշտապես եղել և շարունակում
են մնալ «Տաշիր» խմբի գործունեության հիմնարար ուղղություններից։ Մենք
հետևողականորեն կզարգացնենք սոցիալական ծրագրերը՝ նոր Arena-ն դարձնելով
ուրախության ու տոնի վայր բոլոր երեխաների և ընտանիքների համար՝ անկախ
նրանց հնարավորություններից։

Զարա Աճեմյան
Tashir Arena-ի մամուլի ծառայության ղեկավար


Ամենից շատ դիտված

22:30 ՊԵԿ–ը հաստատում է, որ Գագիկ Ծառուկյանը քաղաքական հետապնդման է ենթարկվում
21:20 Հուլիսի 9-ին, 15-ին ավելի քան 36 ժամ ջուր չի լինելու․ հասցեներ
22:58 Զախարովան անդրադարձել է Արծրուն Հովհաննիսյանի նոր պաշտոնին
22:00 Բնակարան, կայանատեղի, 10.1 մլն պարտատոմսեր, 7.1 մլն ավանդներ, 2 մլն անկանխիկ, 27.5 մլն եկամուտ․ Ռուբեն Ռուբինյանի և կնոջ ունեցվածքը
16:47 Ծառուկյանի տնից կոկորդիլոսներ տեղափոխելիս Երևանի քաղաքապետարանի աշխատակից է վնասվել
15:11 Եթե մկրատը վերցնենք, քարտեզը կտրենք, Ադրբեջանն էլ Ջերմուկի, Տավուշի Բերքաբերի հատվածները կկտրի և ուրիշ հատվածներ. Փաշինյան
18:07 Սեյրան Օհանյանի, Վլադիմիր Գասպարյանի` Սևանի ափին գտնվող շինությունները ապամոնտաժվել են
10:50 Ես մնում եմ Ձեր Ծառուկյանը. իմ խիղճը հանգիստ է. անկախ բոլոր անարդարություններից՝ շարունակելու եմ օգտակար լինել իմ երկրին ու ժողովրդին. Գագիկ Ծառուկյան
13:07 Ինձ չի հետաքրքրում, ձեր ասած տեսարանները չեմ տեսել. Փաշինյանը՝ Ծառուկյանի ձերբակալման կադրերի մասին
21:07 2-ամյա երեխան բակում խաղալիս է եղել, գայլը հարձակվել է. Գորիսի տարբեր հատվածներում գայլերը հարձակվել են մարդկանց վրա