Ներքին Տեսանյութ 9 ամիս առաջ - 15:00 03-10-2025

Փաշինյանին ձեռ չի տալիս, որ «Մարտի 1»-ի գործը բացահայտվի․ հարցում՝ Ալավերդիում

2008 թվականի մարտի 1-ին և 2-ին տեղի ունեցած հետընտրական ցավալի իրադարձությունների հետևանքով 10 քաղաքացի սպանվեց, տասնյակ քաղաքացիներ էլ վիրավորվեցին։ Չնայած խոստումներին, անցած 17 տարիների ընթացքում ո՛չ նախկին, ո՛չ գործող իշխանություններն այդպես էլ չբացահայտեցին «Մարտի 1»-ի գործը, հասարակությունն առ այսօր չգիտի՝ ովքե՞ր են սպանել 10 քաղաքացիներին:

Նիկոլ Փաշինյանը իշխանության գալուց հետո այս թեմայով բազմաթիվ իրարամերժ հայտարարություններ արեց․ 2018-ի օգոստոսի 17-ին՝ իր պաշտոնավարման 100 օրվան նվիրված հանրահավաքում, այնուհետև տարբեր առիթներով հայտարարեց, որ «Մարտի 1»-ի գործն ամբողջ ծավալով բացահայտված է, 2025 թվականի մարտի 1-ին էլ վստահեցրեց՝ երբեք չի ասել, որ ««Մարտի 1»-ի գործն ամբողջությամբ բացահայտվել է, գործերը պետք է բացահայտվեն այնքանով, ինչքանով դա հնարավոր է բացահայտել»։

Հոկտեմբերի 1-ին՝ ԱԺ–ում կառավարության հետ վերջին հարցուպատասխանի ժամանակ, Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ ասել է, որ գործը բացահայտված է։ «Ես ասում եմ, որ գործը բացահայտված է, քրեական գործի վարույթը կա, որ բանակում, այդ թվում մարդկանց աշխատավարձեր բաժանել, ապօրինի խմբեր են ձեւավորել, ով է հրամանը տվել, ինչ է արել։ Ինչքա՞ն կարելի է այս ֆարսը ձգել։ Իսկ կլինի՞ միանգամից էս գործը տանել ՄԻԵԴ, իրենք քննեն, պրծնեն»,- նշել էր նա՝ պատասխանելով ՔՊ-ական պատգամավորներից մեկի հարցին։

Oragir.News-ը շրջել է Ալավերդու փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ձեր կարծիքով Նիկոլ Փաշինյանի օրոք «Մարտի 1»-ի գործը կբացահայտվի՞»։

Հարցվածներից շատերը պատասխանեցին, որ Փաշինյանի օրոք այս գործը երբեք չի բացահայտվի։

«Իհարկե ո՛չ, բնականաբար։ Եթե էշի տղեն ա ղեկավարության գլուխ, ոնց կարա բացահայտվի»,- ասաց մի կին։

«Եթե էս կառավարությունը մնա, կարծում եմ՝ չի բացահայտվի, բայց եթե փոփոխություն լինի կառավարության, անպայման կբացահայտվի։ Իրանք չեն էլ զբաղում նման հարցով, որովհետև իրանց ձեռ չի տալիս դա»,- պատասխանեց մի տղամարդ։

Քաղաքացիներից շատերի կարծիքով էլ «Մարտի 1»-ի գործը չի բացահայտվի, քանի որ արդեն շատ ժամանակ է անցել, և շատերը մոռացել են այդ մասին:

«Ես չեմ հավատում, որ կբացահայտվի»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը:

Մեկ այլ քաղաքացի էլ նշեց՝ հավատում է, որ Նիկոլ Փաշինյանը կբացահայտի այս գործը։ «Այո՛, կբացահայտվի, ընկեր Փաշինյանը կբացահայտի»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում