Ուղիղ եթեր
copy image url
Միտք Ներքին 8 ամիս առաջ - 10:28 03-10-2025

Այս ծանր ժամանակաշրջանում մեր ժողովուրդն ավելի քան երբևէ կարիք ունի առնչվելու իր հերոսական անցյալին

Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Այս ծանր ժամանակաշրջանում մեր ժողովուրդն ավելի քան երբևէ կարիք ունի հոգեպես ու գիտակցորեն առնչվելու իր հերոսական անցյալին՝ այնտեղից ուժ և իմաստություն քաղելու համար։ Պատահական չէ, որ վերջին կարճ գրառումս՝ 4-րդ դարի Հայոց բանակի բացառիկ միասնականության ու գաղափարական պատրաստության մասին, արժանացավ լայն ուշադրության ու հավանության։
Ուստի այսօր զետեղում եմ ուղիղ 300 տարի առաջ՝ 1725 թվականին գրված արխիվային փաստաթղթից մի հատված, որտեղ Ռուսաց կայսր Պետրոս Ա-ի պաշտոնական պատվիրակ Իվան-Կարապետը, Արցախում բազմաթիվ ստուգայցեր կատարելուց հետո, իր հիացմունքն է հայտնում նոր կազմավորված հայկական զորքերի մարտունակության մասին.
«Այսպիսի մարտունակ ժողովուրդ, որ այստեղ (Ղարաբաղում) կա, Ղզլբաշի երկրի (այսինքն՝ Սեֆյան Պարսկաստանի) որևէ այլ մասում չկա. այսօր (Ղարաբաղի) բոլոր 12,000 ձիավորները զինված են կայծքարե հրացաններով ու թրերով։
Իսկ հետևակայիններն այնքան շատ են, որ միայն Աստված գիտի [նրանց թիվը], և բոլորն էլ հրացան ունեն։ (Ղարաբաղում) ամեն օր պատրաստում են 10 հրացան ու կայծքարե փակաղակ»։
[Բնագրում այսպես է. «Էսպէս կռվարար խալղ, որ էս դեղ կայ, ոչինչ դեղ չկայ Ղզըլպաշի երկրում. էսօր ԺԲՌ մարդ ձիովոր ողջ չախմախով թուֆանկ, ողջ թուրով հազիր են։ Ու առանց ձիով էլ յէնչանք, որ Աստուած ա խպար, ու ողջին էլ թուֆանկ կայ։ Ամէն օր Ժ թուֆանկայ շինում ու չախմախ այ շինում»]:

Այս ու զուգահեռ բազմաթիվ պատմական տեղեկություններ մանրամասն քննության եմ ենթարկել իմ վերջերս լույս տեսած հետևյալ մենագրության մեջ՝ «ՀԱՅՈՑ ԶՈՐՔԸ ԱՐՑԱԽՈՒՄ 1722-1735 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ․ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ, ԶԻՆՈՒՄԸ ԵՎ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԵՐԸ»։

Մի առիթով նշել եմ, որ այս պատմական տեղեկությունները պետք է պարտադիր տեղ գտնեն «Հայոց պատմություն» առարկայի դպրոցական ու բուհական դասագրքերում։ Դա, իհարկե, կիրականանա այն ժամանակ, երբ Հայաստանի Հանրապետությունը ձեռք կբերի իրական ինքնիշխանություն։
Աստվածն առաջ։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել