copy image url
Ներքին Միտք 11 ամիս առաջ - 14:03 02-10-2025

Նույնիսկ այս «կռուտիտի» մեջ Նիկոլը կրկին փնթի էր․ Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Երեկ Ազգային Ժողովում Փաշինյանը «կռուտիտի» նոր հնարք կիրառեց՝ տարանջատելով ՀՀ Կառավարության ծրագրով ստանձնած պարտավորությունները «մեծագույնների, միջինների եւ մանրների» եւ այդ կերպ փորձելով հիմնավորել իր իսկ կառավարության գործունեության ֆիասկոն։

Դնում եմ մի կողմ, որ նման պոստֆակտում ինվենտարիզացիան անլուրջ է, անհիմն եւ ինքնին խաբեություն։
Դնում եմ մի կողմ, որ իր արկածախնդրության պատճառով Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը ոչ թե խաղաղության, այլ նոր կորուստների դարաշրջան է բացելու մեր ժողովրդի համար։

Ուշ երեկոյան վերընթերցելով նրանց ծրագիրը՝ հայտնաբերեցի, որ նույնիսկ այս «կռուտիտի» մեջ Նիկոլը կրկին փնթի էր, քանզի իր մեջբերած նախադասությունը բուն ծրագրում այլ կերպ է հնչում. «Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան
բացելը, այնուամենայնիվ, արտահերթ ընտրությունների արդյունքներով ժողովրդի
առաջ Կառավարության ստանձնած մեծագույն առաքելությունն է»: ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ոչ թե ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ։

Ավելին, ծրագրում տարբեր ոլորտների մասին «-ագույնների» պակաս չկա՝ կարեւորագույն, մեծագույն, լրջագույն etc: Ավելորդ է ասել, որ այդ «-ագույններից» գրեթե ոչինչ արված չէ։

Իսկ ծրագրում Լեռնային Ղարաբաղի մասին գրվածները առ հասարակ ուղղակի չախում են Փաշինյանի նախօրեին արված հայտարարությունը.

1. «Հայաստանի արտաքին անվտանգության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության
պաշտպանությունը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի արդարացի լուծումը, Հայաստանի շուրջ տարածաշրջանային և միջազգային բարենպաստ մթնոլորտ ստեղծելը շարունակում են մնալ ԱՌԱՋՆԱՅԻՆ»:
2. «Արտաքին և անվտանգային քաղաքականության ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ է Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ և համապարփակ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո՝ հայտնի սկզբունքների և տարրերի հիման վրա»
3. «Առաջիկա տարիներին Կառավարության ԳԼԽԱՎՈՐ խնդիրը պետք է լինեն ԼՂ ժողովրդի անվտանգության ապահովումն ու Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ և համապարփակ կարգավորումը»։

Իսկ թե ինչ արեց Նիկոլը գլխավոր եւ առաջնային խնդրի հետ, հիշում ենք բոլորս։

Հիշում ենք եւ պահանջում ենք պատասխանատվություն ու պատիժ, ինչից անվերջ խուսափել նա չի կարողանա։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը
20:45 Ինչու է ինքնահոս ու անֆիլտր ջուրը Հայաստանում ավելի թանկ, քան հարևան երկրներում
21:00 86-ամյա Ալ Պաչինոն չորրորդ անգամ հայր է դարձել. նրա ընկերուհին 29 տարեկան է