copy image url
Ներքին 9 ամիս առաջ - 20:16 01-10-2025

Թագուհի Թովմասյանը դատի է տվել ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանին

ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը հայցադիմում է ներկայացրել ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի դեմ։

«Դատալեքս» համակարգից պարզ է դառնում, որ հայցադիմումը Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան մուտքագրվել է երեկ և մակագրվել դատավոր Աննա Շիլաջյանին։

Հայցով Թովմասյանը պահանջում է դատարանից պարտավորեցնել Արթուր Հովհաննիսյանին՝ հրապարակային՝ տեսանյութի միջոցով ներողություն խնդրել վիրավորանք համարվող արտահայտությունների համար, ինչպես նաև՝ հերքել զրպարտություն հանդիսացող տվյալները։ Հովհաննիսյանը պետք է հրապարակավ հայտարարի հետևյալ տեքստը․

«Ես՝ ՀՀ Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր, ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Ղարիբի Հովհաննիսյանս, ներողություն եմ խնդրում Թագուհի Մանվելի Թովմասյանից 2025 թվականի սեպտեմբերի 8-ին նրան «անբարո» անվանելու, Թագուհի Մանվելի Թովմասյանին ուղղված հետևյալ բովանդակությամբ առաջարկի համար, այն է ՝ «թող ամեն օր սեռավարակի թեստ հանձնի, ու կհասկանանք՝ չորս հատ տունը իրեն որտեղից», ինչպես նաև «կին ա, թող իրան կնոջ պես պահի, թե չէ էդ թեստն էլ կդնեմ կասկածի տակ՝ իրա սեռային պատկանելիության» արտահայտության համար:

Իսկ հերքում Թովմասյանը պահանջում է Հովհաննիսյանի այն հայտարարության համար, թե ինքը Հյուսիսային պողոտայում չորս տուն է գնել՝ լինելով հասարակ լրագրող։

Միևնույն ժամանակ, Թովմասյանը պահանջում է փոխհատուցում՝ 9 մլն դրամի չափով, որից 3 մլն դրամը՝ որպես հասցված վիրավորանքի համար ոչ նյութական վնասի փոխհատուցում, իսկ 6 մլն-ը՝ որպես զրպարտության համար ոչ նյութական վնասի փոխհատուցում։

Ամենից շատ դիտված

16:47 Ծառուկյանի տնից կոկորդիլոսներ տեղափոխելիս Երևանի քաղաքապետարանի աշխատակից է վնասվել
15:11 Եթե մկրատը վերցնենք, քարտեզը կտրենք, Ադրբեջանն էլ Ջերմուկի, Տավուշի Բերքաբերի հատվածները կկտրի և ուրիշ հատվածներ. Փաշինյան
21:00 Նազիկ Ավդալյանն իր հիմնադրամը «համեստորեն» իր անվամբ է կոչել
18:07 Սեյրան Օհանյանի, Վլադիմիր Գասպարյանի` Սևանի ափին գտնվող շինությունները ապամոնտաժվել են
10:50 Ես մնում եմ Ձեր Ծառուկյանը. իմ խիղճը հանգիստ է. անկախ բոլոր անարդարություններից՝ շարունակելու եմ օգտակար լինել իմ երկրին ու ժողովրդին. Գագիկ Ծառուկյան
13:07 Ինձ չի հետաքրքրում, ձեր ասած տեսարանները չեմ տեսել. Փաշինյանը՝ Ծառուկյանի ձերբակալման կադրերի մասին
14:22 Ծառուկյանի կոկորդիլոսը փորձել է հոշոտել ԱԻՆ աշխատակցին․ «Հրապարակ»
09:00 Շրջադարձային զարգացումներ Վիկտոր Սողոմոնյանի ապօրինի ծագման գույքերի գործով
17:45 Որդիս դարձել էր անցանկալի անձ. Սամվել Ալեքսանյանը՝ իր տան խուզարկության պատճառների մասին
16:00 Ինչ վատություն էր արել էգ առյուծը Նիկոլ Փաշինյանին