copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:18 12-04-2023

Արթուր Հովհաննիսյանին պարտադրել էին երեկվա նիստին ներողություն խնդրել. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներսում կայացած քննարկման ժամանակ քարտուղար Արթուր Հովհաննիսյանին ասվել է, որ ԱԺ երեկվա նիստին նա հրապարակավ պետք է ներողություն խնդրեր ՄԻՊ թեկնածուի հարցի քննարկման ժամանակ իր դրսեւորած՝ պատգամավորին ոչ հարիր վարքի, փողոցային խուլիգանի նման իրեն պահելու համար:

Բանն այն է, որ նրա հնչեցրած վիրավորանքներն ու սպառնալիքներն իսկապես մեծ աղմուկ են բարձրացրել թե’ հանրության, թե’ իրավապաշտպան տարբեր կառույցների շրջանում: ՔՊ-ականներն իրենք էլ հասկանում են, որ Արթուր Հովհաննիսյանն իսկապես չափն անցել է, ու նրա վարքագիծը մեծ հարված է հասցնում իրենց ստեղծած «ժողովրդավար» կերպարին, ուստի Արթուր Հովհաննիսյանին պարտադրել էին ԱԺ երեկվա նիստին ներողություն խնդրել իր պահվածքի համար: Վերջինս, սակայն, համառորեն դեռեւս հրաժարվում է ներողություն խնդրել: Կանի, թե ոչ, ժամանակը ցույց կտա, բայց նրա շուրջ օղակը սեղմվում է»:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել