copy image url
Ներքին 9 ամիս առաջ - 13:43 01-10-2025

Սխալների, ձախողումների միջով մենք հասնում ենք մեր նպատակին․ Փաշինյան

WizzAir-ը բազավորվում է Հայաստանում։ Սա կարևոր լուր է Հայաստանի համար և Կառավարության վարած սոցիալական քաղաքականության կարևոր ձեռքբերում։ Այս մասին իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սխալների, ձախողումների միջով մենք հասնում ենք մեր նպատակին․ մենք ուզում ենք, որ մեր քաղաքացիներն աշխարհով ճամփորդելու հնարավորություն ունենան, և WizzAir-ի նման ավիաընկերությունները բացում են այդ հնարավորությունները սոցիալական ամենալայն շերտերի համար։

Ճամփորդելը, աշխարհը տեսնելն առաջին հերթին ինքներս մեզ ճանաչելու, մեր բոլոր առավելություններն ու թերությունները տեսնելու միջոց են։ Ճամփորդելը, այդ ընթացքում ձեռք բերած իմացությունը ռեսուրս են, որը պետք է ներդրվի Հայաստանի զարգացման մեջ։

Բարի ճանապարհ և տպավորություններով հարստացած բարի վերադարձ, սիրելի՛ հայրենակիցներ։

Հ․Գ․ Այս համատեքստում, իհարկե, շատ կարևոր է ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացը, որի շուրջ բանակցությունները գտնվում են ինտենսիվ փուլում»,- գրել է վարչապետը։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում

Ձեզ գուցե հետաքրքրի