copy image url
Ներքին 9 ամիս առաջ - 13:08 01-10-2025

250 հազար դրամից սկսած․ ինչ գնով են վարձակալվում Պատկերասրահի ցուցասրահները

Oragir.News-ն օրեր առաջ անդրադարձել էր Հայաստանի ազգային պատկերասրահի սրահները կոմերցիոն վարձակալությամբ տրամադրելու հնարավորությանը՝ ներկայացնելով նաև պատկերասրահի աշխատակցի մեկնաբանությունները։

Մեր հրապարակումը մեծ հետաքրքրություն առաջացրեց ընթերցողների շրջանում․ մասնավորապես` հարց էր բարձրացվել, թե որքա՞ն արժե սրահների վարձակալությունը։ Հանրային քննարկումների կենտրոնում է նաև այն հարցը, թե պե՞տք է արդյոք ազգային մշակութային ժառանգության պահոցը վերածվի եկամտաբեր բիզնես տարածքի, թե՞ ոչ։

Oragir.News-ը գրավոր հարցմամբ հետևյալ հարցերն ուղղեց Պատկերասրահի ղեկավարությանը․

Ի պատասխան՝ մեզ հայտնեցին, որ սրահների օգտագործման և հարակից ծառայությունների տրամադրումը իրականացվում է պայմանագրային հիմունքներով՝ համաձայնեցված լիազոր պետական մարմնի հետ։ Ըստ պատասխանի՝ միջոցառումների արժեքը կախված է սրահից, միջոցառման ծավալից, տևողությունից, օրվա ժամից, ինչպես նաև պահանջվող հավելյալ ծառայություններից։ Միաժամանակ, պետական և հանրային կարևորության միջոցառումների դեպքում հնարավոր են զեղչեր։

Բացի այդ, մեզ տեղեկացրին, որ միջոցառումները պետք է լինեն մշակութային, ուսումնադաստիարակչական կամ գիտակրթական բնույթի և չհակասեն հաստատության կանոնադրությանը։

Սահմանված են նաև մի շարք արգելքներ․ մասնավորապես՝ հյուրասիրության ընթացքում արգելվում են տաք ուտեստների մատուցումը, Պատկերասրահի տարածքում ծխելը, մոմ կամ այլ նյութեր վառելը, ինչպես նաև ցուցանմուշների անվտանգությանը սպառնացող սարքավորումների տեղադրումը։

Oragir.News-ի հարցին, թե ի՞նչ գներով են սրահները տրամադրվում վարձակալության՝ Պատկերասրահից պատասխանեցին՝ ըստ պաշտոնական տեղեկատվության, սրահների օգտագործման թույլտվության մեկ օրվա արժեքը Պատկերասրահի աշխատանքային օրերին և ժամերին սկսվում է 250․000 դրամից։ Նշված գումարը չի ներառում անվտանգության, սպասարկման, տեխնիկական մուտքերից օգտվելու կամ հյուրասիրություն կազմակերպելու վճարները։

«Միջոցառումների պատշաճ և անվտանգ կազմակերպման նպատակով Պատկերասրահը մատուցում է արտասահմանյան թանգարաններում ընդունված չափանիշներին համապատասխան ծառայություններ»,- ասվում է պատասխանի մեջ։

Ամենից շատ դիտված

16:47 Ծառուկյանի տնից կոկորդիլոսներ տեղափոխելիս Երևանի քաղաքապետարանի աշխատակից է վնասվել
15:11 Եթե մկրատը վերցնենք, քարտեզը կտրենք, Ադրբեջանն էլ Ջերմուկի, Տավուշի Բերքաբերի հատվածները կկտրի և ուրիշ հատվածներ. Փաշինյան
21:00 Նազիկ Ավդալյանն իր հիմնադրամը «համեստորեն» իր անվամբ է կոչել
18:07 Սեյրան Օհանյանի, Վլադիմիր Գասպարյանի` Սևանի ափին գտնվող շինությունները ապամոնտաժվել են
10:50 Ես մնում եմ Ձեր Ծառուկյանը. իմ խիղճը հանգիստ է. անկախ բոլոր անարդարություններից՝ շարունակելու եմ օգտակար լինել իմ երկրին ու ժողովրդին. Գագիկ Ծառուկյան
13:07 Ինձ չի հետաքրքրում, ձեր ասած տեսարանները չեմ տեսել. Փաշինյանը՝ Ծառուկյանի ձերբակալման կադրերի մասին
14:22 Ծառուկյանի կոկորդիլոսը փորձել է հոշոտել ԱԻՆ աշխատակցին․ «Հրապարակ»
17:45 Որդիս դարձել էր անցանկալի անձ. Սամվել Ալեքսանյանը՝ իր տան խուզարկության պատճառների մասին
16:00 Ինչ վատություն էր արել էգ առյուծը Նիկոլ Փաշինյանին
09:00 Շրջադարձային զարգացումներ Վիկտոր Սողոմոնյանի ապօրինի ծագման գույքերի գործով