Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 12:53 11-01-2024

500 հազար դրամ տուգանքը զրոյացնելու համար քաղաքացին պետք է վճարի 250 հազար դրամ և կատարողական ծախս

Եթե քաղաքացին 15 օրվա ընթացքում վճարի ճանապարհային երթևեկության խախտման համար սահմանված տուգանքի առնվազն 70 տոկոսը, մյուս կեսը կհամարվի վճարված:

Այս նախագիծը կառավարությանը ներկայացրեց ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը։

Նախագծով սահմանվում է, որ տուգանքի ծանուցումները էլեկտրոնային տարբերակով ստանալու համար գրանցվելու դեպքում քաղաքացու տուգանքը սահմանված գումարի չափից 20 տոկոսով պակաս կլինի։

Նախարարը նշեց, որ եթե տուգանքների հետ կապված նախկինում կուտակված պարտքեր կան, հիմա առաջարկվում է, որ եթե քաղաքացին օրենքի ընդունման պահից իր՝ ԴԱՀԿ-ում գտնվող գործերով տուգանքի 50 տոկոսը վճարում է, պարտքը զրոյանում է։

«Այս դեպքում կա ժամկետային կանոն, այն է՝ օրենքը ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետ։ Պետք է նշեմ, որ ներկայացված իրավախախտմա նորմերը տարածվում են առավելապես ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում կատարված վարչական իրավախախտումների վրա»,- նշեց Վահե Ղազարյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ եթե քաղաքացին roadpolice.am կայքում է գրանցվում ու ասում է, որ իր տուգանքներն ուղարկեն էլեկտրոնային հասցեով, տուգանվածից 20 տոկոս զեղչ կստանա բոլոր դեպքերում։

«Այսինքն՝ 500 հազար դրամ տուգանքը զրոյացնելու համար քաղաքացին պետք է վճարի 250 հազար դրամ ու 6000 դրամ (կատարողական ծախս)»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան