copy image url
Ներքին Միտք 11 ամիս առաջ - 00:08 30-09-2025

Մեր անշեղ նպատակն է՝ վաղ թե ուշ կառուցել հայկականացված բանակ և ազգային պետություն. Արմեն Այվազյան

Քաղաքագիտության դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը.

Ահա թե ինչպիսին է եղել Հայկական բանակը 4-րդ դարում, ըստ Փավստոս Բուզանդի.

«Եվ այդ ժամանակ Վասակ զորավարի ձեռքի տակ գտնվեց գործի պատրաստ վաթսուն հազար ընտիր և կռվաշունչ ռազմիկ, որոնք միակարծիք, միասիրտ ու միաբան էին պատերազմական գործում՝
տենչում էին մարտնչել իրենց որդիների և կանանց համար, նաև կյանքը զոհել հանուն իրենց հայրենիքի ու նրա բնակեցված գավառների,
տենչում էին մարտնչել հանուն իրենց եկեղեցիների, հանուն իրենց սուրբ եկեղեցիների պաշտոնյա դասի, հանուն իրենց հավատի և Աստծու, հանուն իրենց բնիկ Արշակունի տերերի (այսինքն՝ թագավորների -- Ա. Ա.)»։

Եթե նորանկախ Հայաստանի Հանրապետության բանակը կանգնեցվեր նմանատիպ ամուր գաղափարական հիմքերի վրա, այսօր Արցախը մերը կլիներ, դպրոցներն ու դասագրքերն՝ ազգային, Հայոց եկեղեցին ու հոգևորականները՝ պաշտպանված, անվտանգության համակարգն ու ԱԱԾ-ն՝ հայկական շահի պահապան։ Իսկ դա կնշանակեր մեկ բան․ Հայաստանը մերը կլիներ՝ ՀԱՅԻ ՀԱՅԱՍՏԱՆ, այլ ոչ թե օտարների ու նրանց մանկլավիկների խաղալիքը, ինչպես այժմ է։
Ամեն դեպքում՝ մեր անշեղ նպատակն է՝ վաղ թե ուշ կառուցել հայկականացված բանակ և ազգային պետություն։

Հ.գ. Փավստոս Բուզանդի «Հայոց պատմություն»-ում, ինչպես նաև մեր ոսկեդարի ու հետագա պատմիչների երկերում կան հայկական բանակի և զինվորականության բարոյագաղափարական արժեքները բացահայտող բազմաթիվ այլ դրվագներ ևս, որոնց կարող եք ծանոթանալ՝ ընթերցելով իմ «Հայ զինվորականության պատվո վարքականոնը (4–5-րդ դարեր)» ուսումնասիրությունը։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը
20:45 Ինչու է ինքնահոս ու անֆիլտր ջուրը Հայաստանում ավելի թանկ, քան հարևան երկրներում
21:00 86-ամյա Ալ Պաչինոն չորրորդ անգամ հայր է դարձել. նրա ընկերուհին 29 տարեկան է