Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 8 ամիս առաջ - 23:21 29-09-2025

Խոշոր հրդեհ՝ Երևանում․ կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից․ ժամանել է հրշեջների 5 մարտական հաշվարկ

Այսօր՝ սեպտեմբերի 29-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 22։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կենտրոն վարչական շրջանում՝ Պուշկինի 4 հասցեում գտնվող շենքում կրակ և ծուխ է նկատվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից, շենքը կիսաքանդ է, որը կառուցված է եղել դեռ սովետական տարիներին։

Դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն, ՆԳ նախարարի տեղակալ, գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանը։

Ժամանել են Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից 5 մարտական հաշվարկ և 1 ավտոսանդուղք։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան