copy image url
Ներքին Միտք 11 ամիս առաջ - 14:11 28-09-2025

Քաղաքականությունը բարդ, բազմաշերտ գործ է, «լրագրիչություն չէ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ Փաշինյանին

Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«ՄԱԿ-ի ամբիոնից Փաշինյանը հարց է տալիս չգիտեմ ում, երևի տիեզերքին ասելով ՝ «Ադրբեջանի նախագահը տարբեր ամբիոններից խոսում է Հայաստանի իբր կապիտուլյացիայի մասին։ Ո՞րն է ահռելի պոզիտիվ բովանդակության պայմաններում օբյեկտիվ իրականության հետ կապ չունեցող ագրեսիվ ենթատեքստերի հոլովումը»:

Պատասխանում եմ ՄԱԿ-ի ամբիոնից կատարյալ դատարկ դահլիճում երևի տիեզերքին ուղղված Փաշինյանի հարցին:

Քաղաքականությունը բարդ, բազմաշերտ գործ է, «լրագրիչություն չէ»:

Քո ասած «ահռելի պոզիտիվ բովանդակության» սպասարկումը քեզ տվել են որպես խաղալիք մի ողջ ժողովրդի հետ խաղալու համար, ոչ թե դրան հավատալու կամ վստահելու համար: Եթե դու էդ «ահռելի պոզիտիվ բովանդակության» խայծը կերել ես ու ստորագրվել դրա տակ, դա չի նշանակում, որ քեզ դա տվողը և դրանով կերակրողը ևս դա ընկալելու է որպես իրողություն և հետևի դրան: Ավելին, ոչ թե չի ընկալելու և հետևի այլ քո օգնությամբ մաշելու և սնանկացնելու է բոլորիս:

P.S. Մինչ մեզ վրա ինքնամոռաց խաղաղություն են վաճառում, շուրջ երկու ամիս է տալիս եմ մեկ հարց բոլորին: «Արդյո՞ք Ալիևի և Փաշինյանի ընկալումները ստորագրված փաստաթղթի դրույթների վերաբերյալ նույնն են»:

Այն, որ դրանք նույնը չեն, արդեն բացահայտ է:
Եթե դրանք նույնը չեն, ինչի՞ տակ է ստորագրել Փաշինյանը, ինչ իրավունքով և ո՞վ է շարունակելու գնել այս ֆարսը»:

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը
20:45 Ինչու է ինքնահոս ու անֆիլտր ջուրը Հայաստանում ավելի թանկ, քան հարևան երկրներում
21:00 86-ամյա Ալ Պաչինոն չորրորդ անգամ հայր է դարձել. նրա ընկերուհին 29 տարեկան է

Ձեզ գուցե հետաքրքրի