copy image url
Ներքին 9 ամիս առաջ - 20:08 27-09-2025

Կրակոցներ Արմավիրի մարզի Արաքս գյուղում․ կա վիրավոր․ shamshyan.com

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ սեպտեմբերի 27-ին, կրակոցներ են հնչել Արմավիրի մարզում։

Ժամը 19:40-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և նույն վարչության Արմավիրի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արաքս գյուղում կրակոցներ են հնչել և կա վիրավոր։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։ Այս պահին ոստիկանները և պարեկները պարզում են վիրավորի ինքնությունը։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշում էին, որ կրակոցներ արձակողը գյուղում հայտնի է որպես հոգեկան խնդիրներ ունեցող։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված