copy image url
Ներքին 1 տարի առաջ - 15:35 12-09-2024

Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզի սահմանամերձ Բագարան գյուղում. բնակիչների խոսքով՝ գյուղի դպրոցը պատրաստվում են փակել․ shamshyan.com

Երեկ՝ սեպտեմբերի 11-ին, Արմավիրի մարզի Բագարան գյուղի միջնակարգ դպրոցում դասապրոցեսը կանգ էր առել։

Պատճառը ողջ գյուղի բնակիչների արդարացի անհանգստությունն ու մտավախությունն էր, որ ամիսներ, գուցե շաբաթներ անց իրենց դպրոցն այլևս չգործի։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին, որ մի քանի կիլոմետր այն կողմ հարևան Երվանդաշատ գյուղում կառուցվում է կրթահամալիր։ Լուրջ մտավախություն ունեն, որ դրա կառուցումից հետո գյուղի դպրոցը, որ գործում է դեռ խորհրդային տարիներից, կփակեն, իրենք էլ իրենց երեխաներին հաստատ չեն ուղարկի Երվանդաշատի այդ կրթահամալիր։ Նշում են՝ մոտ 150 սովորող կա, ինչպե՞ս պետք է ամեն օր 4 կմ կտրեն, հատկապես եղանակային վատ պայմաններում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

12:58 Ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել․ Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին
11:26 Իմ երկուամյա տղան պատերազմ չի տեսել․ ես անելու եմ ամեն ինչ, որ բոլորիս երեխաները չտեսնեն պատերազմ
15:20 Ռուբինյանը ԽՍՀՄ-ում այդ նույն կենսագրությամբ չէր արժանանա անգամ կոլխոզի կառավարման վստահությանը
21:31 Ուղևորները զարմանում են, հետո՝ ժպտում. Երևանի միակ երիտասարդ կին տրոլեյբուսի վարորդը
15:28 Էդգար Ղազարյանն ԱԺ-ում լռության րոպե հայտարարեց
23:50 Խլված մանդատներով ձևավորված խորհրդարանը կարող է ունենալ աթոռներ, բայց ոչ երբեք՝ ժողովրդի վստահությունը
17:41 Դուք մարդկանց ահաբեկել եք 300․000 ադրբեջանցիների գալով․ Դավոյան
19:20 Դուք պետք ա գաք, էստեղից պատասխան տաք, տեռորի համար․ Հովհաննիսյանը՝ Կարապետյանին
11:00 Պարոն Հասանով, Դուք գոնե լավ գիտեք, թե քաղբանտարկյալ լինելն ինչ է․ Գեղամ Մանուկյան
16:06 Սուս մնա ու լսի․ Մանուկյանի ելույթի ժամանակ իրավիճակը լարվեց խորհրդարանում