copy image url
Ներքին 9 ամիս առաջ - 20:13 27-09-2025

Վաշինգտոնյան փաստաթղթերում «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը չկա

«Ադրբեջանի նախագահը, ում հետ ընդունել ենք Վաշինգտոնյան հռչակագիրը, դրանից հետո մի քանի անգամ, այդ թվում՝ այս ամբիոնից, օգտագործել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը։ Նման արտահայտություն Վաշինգտոնում համաձայնեցված փաստաթղթերում չկա»,- ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանին ելույթ ունենալով՝ հայտարարել է Փաշինյանը։

«Կարծում եմ՝ իմաստ ունի ադրբեջանցի գործընկերս պարզաբանի՝ ինչ իմաստ ունի այդ արտահայությունն օգտագործել, որովհետև հայաստանյան իրականության մեջ դա ընկալվում է որպես տարածքային ապահանջ Հայաստանից»,- ասել է նա։

Ամենից շատ դիտված