copy image url
Ներքին 3 տարի առաջ - 23:27 28-10-2022

Վաշինգտոնյան նախագիծ չկա, ՀՀ-ն կողմ է ռուսական տարբերակին․ Էդմոն Մարուքյան

Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հյուրը ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն է։ Վերջինս խոսել է Վլադիմիր Պուտինի հայտարարությունների արձագանքների, ՀԱՊԿ առցանց գագաթնաժողովի, Սոչիում սպասվող եռակողմ հանդիպման մասին։

«Շատ կարևոր է, որ թեման սկսվեց քննարկվել հրապարակային։ Եվ մենք բարձր ենք գնահատում նախագահ Պուտինի այդ նախաձեռնությունը, որ նա հրապարակային, ըստ էության, բացեց թեման, և բնականաբար պետք է ավելի մանրամասնենք, որ հասարակությունից ոչ մի գաղտնիք չմնա։ Նախ սկսենք նրանից, որ Վաշինգտոնյան նախագիծ չկա, կա Ադրբեջանի խաղաղության պայմանագրի նախագիծ, որը փոխանցվել է հայկական կողմին, որի վրա հայկական կողմը աշխատել է այս ընթացքում, որի վերաբերյալ հայկական կողմը կներկայացնի իր առաջարկները առաջիկա հանդիպման ժամանակ»։

Իսկ թե ինչ էր պատռում Գեղամ Մանուկյանը ԱԺ-ում հարցին, Մարուքյանն ասաց, որ դա հանդիպման ամփոփագիր է, ոչ թե պայմանագրի նախագիծ։

Խոսելով Ադրբեջանի և ռուսական նախագծերի մասին՝ Մարուքյանը պատասխանեց, որ հայկական կողմը համաձայն է ռուսական տարբերակին։ Մարուքյանը համոզմունք հայտնեց, որ չկա աշխարհում մի ինստիտուտ, որը ավելի շատ անհանգստանա Արցախի մասին, քան Հայաստանը։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում