Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 8 ամիս առաջ - 15:29 27-09-2025

Մոսկվայի հետ կապեր ունեցող կուսակցություներին Մոլդովայում արգելել են մասնակցել ընտրություններին

Մոլդովայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ևս մեկ ընդդիմադիր կուսակցության արգելել է մասնակցել վաղը կայանալիք խորհրդարանական ընտրություններին։ Գրում է «Ազատությունը»։

Հանձնաժողովի երեկ ուշ երեկոյան կայացված որոշմամբ «Մեծ Մոլդովա» կուսակցության գրանցումը չեղարկվել է՝ «անօրինական ֆինանսավորման կասկածանքով»։

Սա երկրորդ ընդդիմադիր ուժն է, որ վերջին 24 ժամերին զրկվում է կիրակնօրյա ընտրություններին մասնակցելու իրավունքից։ Նախօրեին ԿԸՀ-ն չեղարկել էր «Մոլդովայի սիրտ» կուսակցության գրանցումը՝ հիմնվելով Քիշնևի քաղաքային դատարանի որոշման վրա։

Մոլդովայի իշխանությունները պնդում են, որ երկու ուժերն էլ սերտ կապեր ունեն Մոսկվայի հետ։

Ամենից շատ դիտված