Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 9 ամիս առաջ - 11:17 26-09-2025

Հայաստանը և Ֆրանսիան քննարկել են ԱԲ համագործակցության զարգացման հնարավորությունները

Սեպտեմբերի 25-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը հանդիպում է ունեցել Վրաստանում Ֆրանսիայի դեսպանության՝ Հայաստանի և Վրաստանի հարցերով տնտեսական ծառայության ղեկավար Հյուգո Դըբրուազի հետ:

Այս մասին հայտնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից։

«Հանդիպման հիմնական նպատակն էր քննարկել Հայաստանի և Ֆրանսիայի միջև տեխնոլոգիական ոլորտում առկա համագործակցության ընդլայնման և խորացման ուղիները։

Կողմերն անդրադարձել են նաև Փարիզում ՀՀ ԲՏԱ նախարարության և «Mistral AI» ընկերության միջև ստորագրված համաձայնագրով նախատեսված դրույթներին, մասնավորապես՝ Հայաստանում ԱԲ ենթակառուցվածքների զարգացման, ԱԲ տեխնոլոգիաների հիման վրա բիզնես լուծումների խթանման, ինչպես նաև ֆրանսիական մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ գործող համագործակցությունների ամրապնդման և ընդլայնման հեռանկարներին։

Քննարկվել են ֆրանսիական ընկերությունների մասնակցությունը Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգում, համատեղ ինժեներական նախագծերի իրականացման հնարավորությունները, ինչպես նաև կիբեռանվտանգության ոլորտում համագործակցության ուղիները»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված