copy image url
Ներքին Միտք 11 ամիս առաջ - 22:38 25-09-2025

Ստեփանակերտի պայթյունի զոհերի ընտանիքները արցախցիների ամենաշատ անտեսված ու խոցված հատվածն է. Բեգլարյան

Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը գրում է․

«Երկու տարի առաջ այս օրը դժոխային էր Արցախում՝ Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունի պատճառով:

219 անձի զոհվելու, 22/23-ի անհայտ կորելու և շուրջ 300-ի վիրավորվելու պատճառ դարձած պայթյունը համաշխարհային մասշտաբի աղետ էր՝ ի լրումն ադրբեջանական ահաբեկչության ու բռնի տեղահանման ցեղասպանական պայմանների:

Այժմ այդ զոհերի ընտանիքները, թերևս, արցախցիների ամենաշատ անտեսված ու խոցված հատվածն է: Բացի հոգեբանական ծանրագույն տրավմաներից, նրանք կորցրել են իրենց կերակրողին (շատ դեպքերում՝ կերակրողներին), այժմ ոչ մի կարգավիճակ չունեն Մայր Հայաստանում, այդ հանգամանքով պայմանավորված ոչ մի լրացուցիչ աջակցություն չեն ստացել, իսկ անհայտ կորածների ճակատագրերի պարզման ուղղությամբ էլ ոչինչ չի արվել:

Թեև իշխանական բուրգում տաքուկ նստածները շատ լավ գիտեն այս հիմնախնդիրների մասին, բայց համառորեն աչք են փակում դրանց հանդեպ և խորացնում մարդկանց տառապանքները:

Հայաստանի նորմալ իշխանությունները այս թեմայով պետք է առնվազն հետևյալ գործողությունները կատարեին՝

Բոլոր զոհերին տան զոհվածի կարգավիճակ կամ գոնե նոր կարգավիճակ, օրինակ՝ Արցախի ժողովրդի ցեղասպանության (կամ էթնիկ զտման) զոհի կարգավիճակ: Նույնը պետք է արվի վիրավորների մասով:

Բոլոր զոհերի ընտանիքներին ապահովեն համապատասխան ու շարունակական սոցիալական երաշխիքներով և առողջապահական ծառայություններով:

Բավարար քայլեր ձեռնարկեն անհայտ կորածների ճակատագրերի պարզման ուղղությամբ՝ քննարկելով բոլոր վարկածները և հատկապես հարազատների կողմից ներկայացվող փաստերը:

Պատշաճ ու համակողմանի հետաքննություն անցկացնեն դեպքի բոլոր հանգամանքները պարզելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու նպատակով»:

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը
21:00 86-ամյա Ալ Պաչինոն չորրորդ անգամ հայր է դարձել. նրա ընկերուհին 29 տարեկան է
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը