Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 9 ամիս առաջ - 12:58 25-09-2025

Նախնական գնագոյացման պայմանավորվածություն․ միջազգային փորձի ներդրում Հայաստանում․ ՊԵԿ

ՊԵԿ-ը հիշեցնում է, որ 2024 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտել նախնական գնագոյացման պայմանավորվածության վերաբերյալ ՀՀ կար­գա­վորումները, և արդեն կնքվել է առաջին նախնական գնագոյացման պայմանավորվածության համաձայնագիրը Հարկային մարմնի և ՀՀ խոշոր հարկ վճարողներից մեկի միջև։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊԵԿ-ից։

Նախնական գնագոյացման պայմանա­վորվա­ծութ­յունը գործիք է, որի մի­ջոցով հարկ վճարողը և Հարկային մարմինը նախապես համա­ձայ­նեցնում են տրանս­ֆե­րա­յին գնագոյացման կարգավորումներով սահմանված վերահսկվող գործարքների ֆինան­սա­կան ցուցանիշները՝ հիմնվելով պարզած ձեռքի հեռավորության սկզբունքի վրա։

Պայմա­նա­վորվածությունը կարող է կնքվել մինչև հինգ տարի ժամկետով՝ ապահովելով իրավական հստա­­կություն և կանխատեսելիություն փոխկապակցված կողմերի միջև իրականացվող գոր­ծարքների գնագոյացման գործընթացում։ Այն նպատակ ունի նվազեցնել հարկային անորոշությունները, կանխել հետագա վեճերը և ճշգրտումները, ինչպես նաև բացառել տրանսֆերային գնագոյացման ստուգում­ների անհրաժեշտությունը տվյալ գործարքի մասով։

ՊԵԿ-ը հորդորում է համապատասխան հարկ վճարողներին դիմել վերոնշյալ կարգա­վորումների կիրառմանը՝ հաշվի առնելով ֆինանսական և վարչական ռեսուրսների զգա­լիորեն խնա­յելու վերջիններիս հնարավորությունը։

Ամենից շատ դիտված