Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Միտք 8 ամիս առաջ - 12:09 24-09-2025

«Իրական Հայաստանում» սպառնալիքը ոչ թե զինված խուժանն է, այլ, օրինակ` եկեղեցու հոգևոր սպասավորը. փաստաբան

«Իրական Հայաստանում» պաշտպանված են ընդամենը մի քանի հոգի, այս մասին գրել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը։

Նրա խոսքով՝ «իրական Հայաստանում» նախապատրաստվող իրական հանցագործությունների փոխարեն «կանխվում» են գոյություն չունեցող ահաբեկչությունները:

««Իրական Հայաստանում» սպառնալիքը ոչ թե զինված խուժանն է, այլ, օրինակ` եկեղեցու հոգևոր սպասավորը կամ օրագրի մեջ գրառումներ անող քաղակտիվիստ կինը:

Ցավակցում եմ «իրական Հայաստանի» հերթական զոհերի` Վոլոդյա Գրիգորյանի և սպանված մյուս անձի հարազատներին, ընկերներին ու մտերիմներին:

Համբերություն՝ անպաշտպան ու ապշահար մնացած հայ ժողովրդին»,- նշել է Հարությունյանը։

Ամենից շատ դիտված