Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 8 ամիս առաջ - 07:00 23-09-2025

Իրավապահների հաշվարկները չարդարացան. Սամվել Կարապետյանը խցում միայնակ է մնացել. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի՝ իրավապահ համակարգին մոտ կանգնած լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ, ավելի քան 3 ամիս կալանքի տակ գտնվող գործարար-բարերար Սամվել Կարապետյանի խցում նոր փոփոխություններ են եղել։
Մեր տեղեկություններով՝ վերջերս Երեւան-Կենտրոն քրեակատարողական հիմնարկ տեղափոխված «Նոր ֆոլկ» ընկերության գործով կալանավորված «Գազպրոմ Արմենիա»-ի նախկին ղեկավար, ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը սկզբում հենց Սամվել Կարապետյանի հետ նույն խցում էր։ Նման որոշման պատճառը եղել է իրավապահների հետաքրքրությունը՝ դիտարկել, թե արդյոք Կարապետյանի եւ Հարությունյանի միջեւ ծավալվող զրույցներից հնարավոր կլինի որեւէ եզրահանգման գալ կամ նոր մանրամասների տիրապետել։
Նշենք, որ Վարդան Հարությունյանը երկար տարիներ Մոսկվայի «Գազպրոմ»-ում զբաղեցնում է բարձր պաշտոն, մտերիմ կապեր ունի նաեւ բարերար Սամվել Կարապետյանի հետ։ Սակայն իրավապահների հաշվարկները չարդարացան. երկու բարեկամներն էլ այնքան պատրաստված են եղել, որ խցում որեւէ թեմա չեն քննարկել, որն առնչություն կունենար քննությանը կամ կհետաքրքրեր իրավապահներին։ Նրանց զրույցները, ինչպես նկարագրում են մեր աղբյուրները, սահմանափակվել են բացառապես կենցաղային մանրուքներով, ինչը իրավապահների համար արժեք չի ներկայացրել։
«Ժողովուրդ» օրաթերթը իր իրազեկ աղբյուրներից տեղեկացավ, որ այս իրավիճակում որոշում է կայացվել Վարդան Հարությունյանին տեղափոխել առանձին խուց՝ անիմաստ համարելով նրանց համատեղ անցկացրած օրերը։
Այսպիսով՝ «Տաշիր» ընկերությունների խմբի խորհրդի նախագահ Սամվել Կարապետյանը կրկին մենակ է մնացել ԱԱԾ մեկուսարանի իր խցում։
Իրավապահ համակարգի մեր աղբյուրները շեշտում են՝ այս փոփոխությունն անակնկալ չէր, քանի որ Սամվել Կարապետյանը շարունակում է պահպանել նույն կեցվածքը. խուսափում է որեւէ խոսակցությունից, որը կարող է որեւէ կերպ մեկնաբանվել քննիչների կողմից»։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան