copy image url
Ներքին 11 ամիս առաջ - 17:12 21-09-2025

Մեր պետականությունը բոլորիս կարիքն ունի՝ որպես հայության դարավոր իրականացած երազանքի դրսևորում. Հայոց տուն

Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առիթով ուղերձ

Սիրելի հայրենակից,

Արարատահայաց Հայաստանի Հանրապետությունը ստեղծվել է հայոց դարավոր երազանքի շուրջ և համայն հայության համախմբման արդյունքում։ Այն իրողություն է, երիտասարդ պետականություն՝ մեծ ձգտումներով, արդեն գրանցած հաջողություններով, որոնք, սակայն, մթագնվում են նաև կորուստներով։

Մենք՝ մտավորականության ներկայացուցիչներս, չենք կարող լռության մատնել՝ հայության մի հատվածի հայրենազրկումը, դրան հանգեցրած գործողությունները և առաջացած անջրպետը՝ պետական մարմինների, պետության գաղափարի և հասարակության միջև։ Այս ամենը, որ ներքին և արտաքին նոր, ավելի ուժգին մարտահրավերներ է ստեղծել, մեզ համար մտահոգություն առաջացնող է։

Հայը մշտապես պետականաստեղծ է եղել։ Եվ հենց այսօր է, որ մենք պետք է դա ոչ միայն հիշենք, այլև դրան առավել կարևորություն հաղորդենք։ Մեր պետականությունը բոլորիս կարիքն ունի՝ որպես հայության դարավոր իրականացած երազանքի դրսևորում։ Մեր ազգի ու պետության վերքերը բուժելու, Անկախության օրն իսկապես անկախ ու լիաթոք նշելու համար, մեզ նախ և առաջ անհրաժեշտ է հիշել, որ պետությունը յուրաքանչյուրս ենք, և մենք պետք է որոշենք ու մեր գործողություններով ապացուցենք, թե ինչպիսին պետք է լինի Հայաստանի Հանրապետությունը։

Միայն ու միայն մեր անմիջական մասնակցությունն է, մեր հավաքական կամքի դրսևորումը, որ թույլ կտա, ուժ կտա հաղթահարել օրեցօր ահագնացող ներքին ու արտաքին մարտահրավերները։ Ու այդ դեպքում, երբ մենք պետության համար կստանձնենք պատասխանատվություն, Անկախության օր կլինի տարվա յուրաքանչյուր օրը։
Թող լինի այդպես։

Հայոց տուն նախաձեռնություն


Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը