Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Միտք 10 ամիս առաջ - 23:21 19-09-2025

Թշնամին արդեն Երևանում է ձևավորում իր օրակարգը, թելադրում կառավարական որոշումներ՝ ուղղված Հայաստանի դեմ. Այվազյան

Քաղաքագիտության դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը.

Ուշագրավ փաստ. Թուրքիան և Ադրբեջանը տոնակատարություններ են անցկացնում հայոց կոտորածների առիթով և փառաբանում դրանց ոճրագործ կազմակերպիչներին, մինչդեռ Հայաստանում վախենում են ոգեկոչել հայոց ինքնապաշտպանական հերոսամարտերը և նրանց հերոսներին։

Օրինակնե՞ր։ Խնդրեմ։ Երեկ՝ 2025 թ. սեպտեմբերի 18-ին, Անկարայում Ադրբեջանի դեսպանատունը, համագործակցելով թուրք ազգայնական կազմակերպությունների հետ, կազմակերպել է «Կովկասյան իսլամական բանակ և Էնվեր փաշա» խորագրով հիշատակի միջոցառում։

Թեման՝ 1918 թ. սեպտեմբերին օսմանյան բանակի և նրան կից բաշիբոզուկների Բաքու ներխուժումն էր, որն ուղեկցվել է հայերի զանգվածային կոտորածներով։ Միջոցառման օրակարգում եղել են պետական օրհներգերի կատարումներ, Ղուրանի ընթերցումներ, պաշտոնական ելույթներ, կինոցուցադրումներ, ինչպես նաև նրա ինչ-որ համատեղ «ժառանգությունը» գովերգող ցուցահանդես։

Նույնատիպ միջոցառումներ այս օրերին կազմակերպվում են Բաքվում, որտեղ քաղաքի «ազատագրման» (լռելյայն՝ նաև հայերի կոտորածի) առթիվ ժամանել է Թուրքիայի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Սելջուք Բայրաքթարօղլուն՝ անձամբ մասնակցելու համար «տոնակատարություններին»։

Իսկ հիմա շրջվենք դեպի պաշտոնական Երևան։ Անցյալ տարի այս օրերին լրացավ Երևանի հերոսամարտի 300-ամյակը։ Հայաստանի մայրաքաղաքի պաշտպանությունը տևել է 1724 թ. հունիսի 24-ից մինչև սեպտեմբերի 23-ը։ Օսմանյան զավթիչ բանակի դեմ համառ կռիվներում քաջաբար զոհվել է 11,500 հայ աշխարհազորային՝ թշնամուն պատճառելով կրկնակի ավելի մեծ կորուստներ։ Եվ ի՞նչ։

Հայաստանում այդ մեծ իրադարձությունը մատնվեց լիակատար լռության պետական մարմինների ու նրանց հլու-հնազանդ ակադեմիական և բուհական հաստատությունների կողմից։ Միակ բացառությունը՝ անհատական եւ հասարակական մակարդակով կազմակերպված իմ «Երևանի հերոսամարտը (1724 թ. հունիսի 24–սեպտեմբերի 23)» մենագրության հրատարակությունն ու նրա շնորհանդեսն էր (հղումները՝ մեկնաբանությունների դաշտում)։

Ի՞նչ է այս ամենը նշանակում։ Եթե Անկարան ու Բաքուն պաշտոնական մակարդակով բացեիբաց տոնում են հայերի դեմ իրագործված կոտորածները և փառաբանում դրանց կազմակերպիչներին, իսկ փաշինյանական կառավարությունը ծպտուն չի հանում հայոց ինքնապաշտպանական պայքարի, մեր հերոսների և անմեղ նահատակների մասին, ապա միակ հնարավոր հետևությունը հետևյալն է. Հայաստանի Հանրապետությունը կորցրել է իր ինքնիշխանության վերջին նշույլները և առայժմ ոչ պաշտոնապես հայտնվել է թուրք-ադրբեջանական ճնշող վերահսկողության ու թելադրանքի տակ։ Թշնամին արդեն Երևանում է ձևավորում իր օրակարգը, թելադրում է օրենսդրական նախաձեռնություններ և կառավարական որոշումներ՝ ուղղված Հայաստանի դեմ։

Իսկ սա կործանարար զարգացում է, քանի որ Թուրքիայի և Ադրբեջանի ախորժակներն այսքանով չեն բավարարվելու։ Նրանց նպատակը եղել և մնում է՝ Հայաստանի ոչնչացումը, հայերի արտաքսումը կամ թուրքացումը։

Հայաստանի Հանրապետությունը փաստացի զրկվում է անգամ ներպետական հարցերում քաղաքականություն ձևավորելու ազատությունից։ Իսկ երբ ինքնիշխանությունը քայքայված է, ազգային անվտանգության մասին խոսելն անգամ ավելորդ է։

Այս կործանարար իրավիճակից դուրս պարզ կարգախոսներ չկան։ Ակնհայտ է մեկ բան՝ ժամանակը գրեթե սպառվել է։ Անհրաժեշտ է հասարակական դիմադրություն և համախմբում՝ սեփական արտաքին ու ներքին քաղաքականությունը վերակառուցելու նպատակով։

Դիմադրությունն ընդդեմ Հայաստանի հետագա թուրքացման այլընտրանք չունի։

Ամենից շատ դիտված

12:58 Ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել․ Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին
21:45 Արթիկի ավագանու ՔՊ-ական անդամը շահել է համայնքի 173 միլիոն դրամի արժողությամբ տենդերը
19:44 Քաղաքը դարձել է վտանգավոր․ Վիկտոր Մնացականյանը` փողոցային պայթյունի մասին
19:27 Տոկով ձուկ մի՛ բռնեք, Էս ի՞նչ ա կատարվում, ամբողջ գետի ափը սատկած ձուկ ա. ահազանգ
11:26 Իմ երկուամյա տղան պատերազմ չի տեսել․ ես անելու եմ ամեն ինչ, որ բոլորիս երեխաները չտեսնեն պատերազմ
23:05 Ժողովրդից թալանվածի վերադարձը պետությանը՝ բարեհունչ, սակայն փուչ լոկ կարգախոս է․ Արման Մելիքյան
22:30 Ոչնչացված պետականության «փակ համակարգերը․ Հայկ Դեմոյան
09:03 ԵԱՏՄ-ում ունենալ 2 առանցքային նախարար և շուկաներ որոնել այլ մայրցամաքներում
19:49 Նարեկ Կարապետյանն ընտրվել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար
11:00 Պարոն Հասանով, Դուք գոնե լավ գիտեք, թե քաղբանտարկյալ լինելն ինչ է․ Գեղամ Մանուկյան