copy image url
Ներքին 11 ամիս առաջ - 13:49 18-09-2025

Ֆասթ Բանկը թողարկել է թվային՝ Visa Digital քարտեր

Ֆասթ Բանկը թողարկել է իր թվային քարտը՝ Visa Digital-ը, որը Բանկի հաճախորդներին հնարավորություն է ընձեռում իրականացնել ավելի ապահով և արագ անկանխիկ գործարքներ։

Visa Digital-ը փոխարինում է ֆիզիկական քարտին․ այն հնարավոր է ձեռք բերել ցանկացած պահի աշխարհի ցանկացած կետում։

Ֆասթ Բանկի քարտային տեխնոլոգիաների դեպարտամենտի ղեկավար Անի Արշակյանը նշել է․ «Visa Digital-ը ժամանակից մարդու քարտ է․ ամբողջությամբ թվային է, չի կարող կորել կամ վնասվել, ինչն այն դարձնում է առավել անվտանգ և հարմար տարբերակ բոլոր տեսակի անկանխիկ գործարքների համար։ Քարտը հնարավոր է պատվիրել ցանկացած պահի, աշխարհի ցանկացած կետից՝ ամբողջությամբ անվճար, առանց տարեկան սպասարկման վճարի՝ անկախ նրանից՝ արդեն մեր հաճախորդն եք, թե նոր եք միանում մեզ»։

Թվային քարտը հասանելի է չորս արժույթով՝ դրամ, ԱՄՆ դոլար, ռուբլի և եվրո։ Հաճախորդը կարող է ունենալ յուրաքանչյուր արժույթով մեկ գործող Visa Digital քարտ: Այն հնարավոր է կցել նաև Apple Pay-ին և Google Pay-ին։ Ի դեպ, Visa Digital քարտը, ինչպես Ֆասթ Բանկի բոլոր հաշիվներն ու քարտերը, գործելու է խնայողական եղանակով՝ մինչև 5% տարեկան եկամտաբերությամբ։ Քարտերի սակագների մանրամասները հասանելի են հղմամբ։

Ֆասթ Բանկի ինքնատիպ Ակն դիզայնով թվային քարտը հնարավոր է րոպեների ընթացքում պատվիրել Ֆասթ Բանկի հավելվածի միջոցով։

Հարկավոր է ընդամենը մուտք գործել հավելված, ընտրել «Հաշիվներ-քարտեր» բաժինը, էջի ներքևի հատվածում սեղմել «Ստեղծել» կոճակը և ընտրել «Նոր Visa Digital քարտի» տարբերակը։ Օգտատիրոջն անհրաժեշտ կլինի նշել արժույթներից որևէ մեկը, ապա լրացնել տվյալները, և քարտը վայրկյանների ընթացքում թվային ձևաչափով կհայտնվի հավելվածի մեջ։

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին