copy image url
Ներքին 9 ամիս առաջ - 11:36 18-09-2025

Հանցագործները մոլորեցնում են՝ օգտագործելով տարածված խաղի անվանումը

ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունը հայտնում է․ «Համացանցի տարբեր սոցիալական կայքերում ակտիվորեն գովազդվում է «Chicken Road» անվանումով հավելվածը, որի ներբեռման դիմաց Ձեզ խոստանում են վճարել ահռելի գումարներ:

Իրականում՝ հանցագործները մոլորեցնելու նպատակով օգտագործում են մեծ տարածում ունեցող խաղի անվանումը և լոգոտիպը` նպատակ ունենալով ապօրինի հասանելիություն ստանալ Ձեր բջջային հեռախոսին: Եթե ներբեռնեք այն, հնարավոր է կրեք ֆինանսական մեծ վնասներ։

Բջջային հեռախոսի համար նախատեսված ծրագրերը ներբեռնեք բացառապես Appstore(IOS) և Playstore(Android) հավելվածների միջոցով և զերծ մնացեք անհայտ կայքերից ուղիղ եղանակով որևէ ծրագիր ներբեռնելուց»:

Ամենից շատ դիտված