copy image url
Ներքին 10 ամիս առաջ - 11:18 18-09-2025

Տեղի է ունեցել Եվրոպայի Եկեղեցիների Կոնֆերանսի հերթական հանդիպումը

Սեպտեմբերի 15-17-ը Դանիայի Նյուբորգ քաղաքում տեղի ունեցավ Եվրոպայի Եկեղեցիների Կոնֆերանսի (ԵԵԿ) «Դեպի Եվրոպայի քրիստոնեական քաղաքացիություն» խորագրով հերթական համաժողովը։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

Միջոցառումը կազմակերպել էր Դանիայի Քրիստոնեական Եկեղեցիների Ազգային Խորհուրդը՝ սերտ համագործակցությամբ Եվրոպայի Եկեղեցիների Կոնֆերանսի հետ։ Այն համախմբել էր Եվրոպայի ազգային եկեղեցական խորհուրդների և ԵԵԿ անդամ եկեղեցիների ներկայացուցիչներին։ Խորքային քննարկման առարկա դարձավ քրիստոնեական քաղաքացիության ձևավորման և ամրապնդման կարևոր խնդիրը ժամանակակից Եվրոպայի համատեքստում։

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Հայ Եկեղեցին այս համաժողովին ներկայացրեց Կենտրոնական Եվրոպայի և Սկանդինավյան երկրների Հայրապետական Պատվիրակ Գերաշնորհ Տ. Տիրան եպիսկոպոս Պետրոսյանը։

Սրբազան Հայրը զեկույց ներկայացրեց «Դեպի Եվրոպայի քրիստոնեական քաղաքացիություն․ խորհրդածություններ Հայաստանից» խորագրով՝ ներկայացնելով Հայ Եկեղեցու հարուստ փորձառությունն ու տեսլականը արդարության, արժանապատվության, խաղաղության և ժողովրդավարական արժեքների զարգացման ուղղությամբ։

Հանդիպման վայրի ընտրությունը նույնպես խորհրդանշական էր․ Նյուբորգը Դանիայի բարենորոգության պատմության կարևոր կենտրոններից է, որտեղից էլ 1959 թվականին սկսվել են Եվրոպայի Եկեղեցիների Կոնֆերանսի խաղաղարար նախաձեռնությունները։

Նյուբորգի այս հավաքը նպատակ ուներ ամրապնդել եվրոպական եկեղեցիների համագործակցությունը, նոր թափ հաղորդել նրանց առաքելությանը մերօրյա մարտահրավերների պայմաններում և խթանել քրիստոնեական քաղաքացիության ընկալումն ու իրագործումը՝ հիմնված արդարության, ազատության և արժանապատվության սկզբունքների վրա։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ