Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 9 ամիս առաջ - 21:52 17-09-2025

Հայաստան-Չինաստան բարեկամական խմբին է ներկայացվել «Խաղաղության խաչմերուկը»

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի ղեկավար Հակոբ Արշակյանը սեպտեմբերի 17-ին ընդունել է Չինաստանի ժողովրդական քաղաքական խորհրդակցական համաժողովի 14-րդ ազգային կոմիտեի փոխնախագահ Սու Հույի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը ներկա են եղել նաեւ բարեկամական խմբի անդամներ, Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, պատգամավորներ Ալեքսեյ Սանդիկովը եւ Գեղամ Նազարյանը:

ՀՀ ԱԺ փոխնախագահը ողջունել է բարձրաստիճան հյուրերին եւ կարեւորել հայ-չինական ջերմ ու բարեկամական հարաբերությունների խորացման հեռանկարները, ընդգծել երկկողմ բարձր մակարդակի այցելությունների ընդլայնումը:

ԱԺ փոխնախագահն անդրադարձել է վերջին տարիներին երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման, ապրանքաշրջանառության ծավալի զգալի աճի միտումներին եւ փաստել, որ թե՛ առեւտրատնտեսական, թե՛ էներգետիկ ոլորտներում առկա է չօգտագործված հսկայական ներուժ:

Այս համատեքստում կարեւորվել է տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը: Հակոբ Արշակյանը խոսել է նաեւ տեխնոլոգիական ոլորտում Չինաստանի հետ կապերը խորացնելու անհրաժեշտության մասին: Այս առումով ընդգծվել է «Ինժեներական քաղաք» եւ «Ակադեմիական քաղաք» նախագծերում համագործակցության հնարավորությունը:

ԱԺ նախագահի տեղակալը փաստել է, որ հայկական կողմը շահագրգռված է զարգացնելու գործակցությունը Չինաստանի հետ նաեւ բազմակողմ հարթակների շրջանակներում:

ԱԺ փոխնախագահը գործընկերոջը ներկայացրել է տարածաշրջանային մարտահրավերները, փաստել, որ Հայաստանը հավատարիմ է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու նպատակին: Հակոբ Արշակյանի խոսքով Վաշինգտոնում Հայաստանի, Ադրբեջանի եւ ԱՄՆ ղեկավարների հանդիպումն ու դրա արդյունքում խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը եւ ընդունված եռակողմ հռչակագիրը լրջագույն զարգացում են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացում: Ընդգծվել է, որ դեռեւս չլուծված են մնում հումանիտար հարցերը, մասնավորապես՝ 23 գերի շարունակում է գտնվել ադրբեջանական բանտերում:

Հյուրերին ներկայացվել է ՀՀ կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը, ըստ Հակոբ Արշակյանի, կնպաստի տարածաշրջանի զարգացմանը:

Շնորհակալություն հայտնելով Հակոբ Արշակյանին Հայաստան այցի հրավերի համար՝ Չինաստանի ժողովրդական քաղաքական խորհրդակցական համաժողովի 14-րդ ազգային կոմիտեի փոխնախագահը մատնանշել է 2024 թվականին ԱԺ փոխնախագահի գլխավորած պատվիրակության այցը Չինաստան, ինչը, ըստ նրա, զգալի դերակատարություն է ունեցել հայ-չինական հարաբերությունների զարգացման գործում:

Սու Հույի գնահատմամբ 2025 թվականը երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից հաջողված տարի էր. երկու երկրների ղեկավարները հայտարարեցին ռազմավարական գործընկերության օրակարգի մասին, որը համագործակցության նոր հնարավորություններ կստեղծի: Կարեւորվել են խորհրդարանականների ակտիվ շփումները: Սու Հույը բարձր է գնահատել Հայաստանի աջակցությունը «Մեկ Չինաստան» սկզբունքին եւ մի շարք այլ հարցերում:
Քննարկվել են մի շարք բնագավառներում համագործակցության խթանման ուղիները:

Ամենից շատ դիտված

23:41 Հարյուրավոր կանայք պահանջում են ազատ արձակել Արեգնազ Մանուկյանին
13:30 Ռուսները նույնպես ընկել են Գագիկ Ծառուկյանի հետևից
15:30 Այդ տղամարդը հետապնդում էր ինձ . բռնության ենթարկված հայուհու սենսացիոն տեսանյութը ցնցել է համանցանցը
16:16 Փաշինյանի հետ հրապարակային վիճաբանած բժշկուհուն աշխատանքից ազատելը՝ առերևույթ քաղաքական հետապնդում է. Դանիել Իոաննիսյան
15:17 Քրոջ ողբերգական մահից օրեր անց Նորայր Նիկոյանը հրապարակում է արել
09:00 300 դպրոցների առեղծվածը․ 9 մլրդ՝ դպրոցների կառուցմանը, 18 մլրդ՝ սեյսմիկ անվտանգությանը
19:00 Ինչու են ԿԸՀ-ից եկամուտ ստացել ԿԸՀ փոխնախագահի դուստրերը. պարզաբանում
17:11 Գեղարքունիքում BMW-ի ու Toyota-ի վթարի հետևանքով 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
15:03 «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ 1 տարեկան երեխա է տեղափոխվել՝ բազմակի վնասվածքներով ու սրտի կանգով
20:00 Չոր ծառը եղել է սեփականաշնորհված տարածքում, որտեղ քաղաքապետարանը գործառույթ չունի․ Արմեն Բեգոյան