Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 10 ամիս առաջ - 20:30 15-09-2025

Արարատը մերն ա․ Նիկոլը հայ չի, եթե մոռանում ա Արարատն ու տալիս ուրիշին․ հարցում

Կառավարության որոշմամբ 2025 թվականի նոյեմբերի 1-ից ՀՀ մուտքի կամ ելքի սահմանահատման կնիքի վրա այլևս չի լինելու Արարատ լեռան պատկերը, չեն լինելու նաև այլ տեղեկություններ, բացառությամբ սահմանահատման վերաբերյալ: Գործադիրն այս որոշումն ընդունել է սեպտեմբերի 11-ին: Այն ներառված էր չզեկուցվող հարցերի շարքում:

Oragir.News-ը շրջել է Երևանի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ինչո՞ւ է Փաշինյանը սահմանահատման կնիքի վրայից Արարատ լեռան պատկերը հեռացրել»։

Հարցվածների ճնշող մեծամասնություը նշեց, որ դա սխալ որոշում է, որոշներն էլ ասացին, որ իրական հայը չէր կարող նման բան անել։

«Հիմար մարդուց ինչ եք ուզում։ Էդքան գործեր արեց, բոլորը ստից ա, ինքն ասում ա, բայց չի անում»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ Նիկոլ Փաշինյանը դավաճան է։ «Որովհետև դավաճան ա, էն գլխից ասել եմ, որ դավաճան ա։ Ամեն ինչ անում ա, որ թուրքերին ու ադրբեջանցիներին հլու հպատակ մնա, նրանց խոսքերը կատարի։ Դրսում թրջված մուկ ա գլուխը կախած, ներսում՝ վագր ա ժողովրդի վրա»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ դա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը հայ չէ։ «Որ ասեմ շատ կոպիտ կասեմ, որ խելք ունենա չի անի, չէ որ Արարատը մերն է, ում ես տալիս էդ սարը, որ հանում ես։ Դա մեր հպարտությունն ա, դա մեր տխրությունն ա, մեր ցավն ա, մեր վիշտն ա։ Էդ մարդ ուրեմն հայ չի, ես ուրիշ բան չեմ կարող ասել։ Հայն իրավունք չունի Արարատը մոռանա, ինքը հայ չի, իրավունք չունի հայ կոչվելու էս կյանքում»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ