copy image url
Ներքին Միտք 3 տարի առաջ - 17:53 27-01-2023

Եթե Հայաստանը գնում է դեպի Թուրքիա, ապա Միրզոյան Արարատն ու գուլպաներով տղան լիարժեք համապատասխանում են իրենց զբաղեցրած պաշտոններին

Պահպանողական կուսակցության նախագահ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ո՞վ է ձախողում ՀՀ արտաքին քաղաքականությունը:

Հայաստանի արտաքին քաղաքականությունը ձախողված էր: Եվ այս իրավիճակում, երեկ ԱԳՆ փոխնախարար նշանակվեց ոմն Կոստանյան Վահանը (բազմագույն և գրառումներով լի գուլպաներով տղա), իսկ ԵՊՀ այսրոպեական ռեկտոր Հ.Հ-ն զբաղված է օտարերկրյա դեսպանների հետ հանդիպելով:

Որոշ ժամանակ անց հայ հանրությունը ձախողման մեղավոր է փնտրելու: Ոմանք կթիրախավորեն Միրզոյան Արարատին, ոմանք էլ՝ գուլպաներով տղային: Դեմ չեմ: Սակայն, եկեք խնդրին այլ տեսանկյունից նայենք:
Եթե Հայաստանը գնում է դեպի Թուրքիա և Լուգանդոն (Լուգանսկ և Դոնեցկ), ապա Միրզոյան Արարատն ու գուլպաներով տղան լիարժեք համապատասխանում են իրենց զբաղեցրած պաշտոններին: Այս պարագայում մի հարց է մնում անպատասխան. ի՞նչ կապ ունի ՀՀ արտաքին քաղաքականության հետ ԵՊՀ այսրոպեական ռեկտոր Հ.Հ-ն:

Վերջինս անընդհատ հանդիպում է տարբեր պետությունների դեսպաններին և նկարվում նրանց հետ: Ակնհայտ է, որ այսրոպեականը դեսպանների նկատմամբ թուլություն ունի: Սա այլևս մտահոգիչ է դառնում:

Հայտնի է, որ դեռևս 2014թ այսրոպեականը ՀՀ-ում Լիտվայի դեսպան Էրիկաս Պետրիկասի (Erikas Petrikas) վերաբերյալ հավաքագրում էր անձնական բնույթի տեղեկատվություն և այն փոխանցում երրորդ անձին, ինչով զգալի վնաս էր հասցնում մեր պետության հեղինակությանը:

Այժմ կարող է նույն իրավիճակը ստեղծվել, քանզի ո՞վ գիտի, թե ինչ է այսրոպեականի մտքում: Հաշվի առնելով Էրիկաս Պետրիկասի փորձը, կարծում եմ, որ այսրոպեականի միջազգային մակարդակի հանդիպումներն անչափ վտանգավոր են: Եվ, եթե Միրզոյան Արարատն ու գուլպաներով տղան ընդունելի են գոնե Թուրքիայի և Լուգանդոնի համար, ապա այսրոպեականի հանդիպումներից Հայաստանի հեղինակությունը կարող է էապես տուժել անգամ թուրքիաներում և լուգանդոններում: Չե՞ք հավատում: Էրիկաս Պետրիկասին հարցրեք:

ՀԳ1. Բազմիցս ասել եմ, որ, հաշվի առնելով այսրոպեականի առանձնահատկությունները, վերջինիս պետք է նշանանակել Լաչինում ՀՀ դեսպան:
ՀԳ2. Օտարերկրյա դեսպաններին խորհուրդ կտամ այսրոպեականին ձեռքով չբարևել (на всякий случай)»:

Լուսանկարը՝ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան էջից։



Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին