Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 8 ամիս առաջ - 16:38 15-09-2025

Մկրտիչ Արզումանյանը շնորհակալություն է հայտնել ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանին՝ իրեն աջակցելու համար

ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանն իր աջակցությունն է հայտնել դերասան Մկրտիչ Արզումանյանին։

«Շնագայլերի ոհմակի տրամաբանությամբ հարձակման այսօրվա թիրախը Մկոն է՝ Մկրտիչ Արզումանյանը։

Օրահացի դիմաց ատելություն սփռողները որոշել են դերասանին փնովել, չեք հավատա՝ դեր խաղալու համար։

Շնագայլերի գործելաոճի տրամաբանությունը պարզ է՝ թիրախավորել, ատելություն տարածել բոլոր նրանց նկատմամբ, ովքեր գործակալական ցանցի թրի թակով չեն անցնում, ովքեր «մեթոդիչկայում» գրված նարատիվներից շեղվող անձնական կարծիք ունեն։

Բայց այս ողորմելիները, կամ ավելի շուտ այս ողորմելիների տերերը չեն հասկանում, որ մի անգամ նույն բանը արդեն փորձել են 2021-ին ու ձախողվել, երկրորդ անգամ փորձելուց միայն իրենք են ավելի մարգինալանալու (չնայած՝ էլ ո՞ւր ավելի)։
Մկրտիչ Արզումանյան ջան, ես չգիտեմ քո քաղաքական հայացքները, չգիտեմ ո՞ւմ ես ընտրել կամ ո՞ւմ ես ընտրելու, բայց դու, ինչպես յուրաքանչյուր արտիստ, ազատ ես քո գործն անելու ու դրա համար շնագայլերի ոհմակի հարձակման չենթարկվելու։ Հավատա, հիմա քեզ թիրախավորող մարդիկ վաղը պատրաստ կլինեն քեզ երգեր ու պոեմներ ձոնել, եթե շեֆերի տվածից երկու կոպեկ ավել տվող լինի»:

Դերասան Մկրտիչ Արզումանյանը մեկնաբանություններում շնորհակալություն է հայտնել պատգամավորին։





Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել