copy image url
Ներքին 11 ամիս առաջ - 10:52 13-09-2025

Հայաստանի ԱԱԾ-ն գնել է նոր մոդելի 7 KIA սեդան, Sputnik Արմենիա

Նոր ավտոմեքենայի մոդելն առաջին անգամ ներկայացվել է 2024 թվականին, նույն տարում էլ սկսվել է դրա արտադրությունը։

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) ձեռք է բերել KIA K4 նոր մոդելի 7 սեդան։ Sputnik Արմենիան ծանոթացել է պայմանագրին։

Պայմանագրի ընդհանուր գումարը կազմում է 73,5 մլն դրամ (մոտ 190 հազար դոլար)։
Պայմանագիրը կնքվել է «Կապիտալ Մոտորս» ընկերության հետ։ ԱԱԾ-ն պատվիրել է սև գույնի, 1,6 լիտր բենզինային շարժիչով և 128 ձիաուժ հզորությամբ մեքենաներ։

Նշենք, որ K4-ը լրիվ նոր մոդել է։ Այն առաջին անգամ ներկայացվել է 2024 թ. գարնանը և հենց այդ ժամանակ էլ սկսվել է արտադրությունը։ Այս մոդելը փոխարինել է ամբողջ աշխարհում հայտնի Kia Forte-ին։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ