ԻնստաNews 9 ամիս առաջ - 18:00 23-11-2025

ԻՆՍՏԱ NEWS. Սեդան՝ դժվարությունների, հայտնիության, իրեն վերագտնելու մասին

Այսօր ԻՆՍՏԱ News հաղորդման հյուրը բլոգեր Սեդան է, որի անցած ճանապարհը կոգեշնչի շատերիդ։ Նա իր կարիերան սկսել է հայկական ամենահայտնի սերիալներում և ֆիլմերում հանդես գալով․ մի ոլորտ, որտեղ ձեռք էր բերել ճանաչում և սիրող լսարան։ Սակայն ժամանակի ընթացքում Սեդան հասկացավ, որ իր ներաշխարհը դեռ չի բացվել ամբողջությամբ և որ դերասանական գործունեությունը միայն մի փուլ էր իր ճանապարհի մեջ։

Սեդան որոշեց փորձել իրեն լրիվ այլ ոլորտում՝ աշխատելով որպես մենեջեր։ Այդ շրջանը նրան տվեց կայունություն, փորձ և աշխատելու նոր հմտություն, բայց ներսում միշտ ապրում էր մի մեծ երազանք՝ ստեղծել գեղեցկություն, փոխանցել ինքնարտահայտվելու ուժ և մոտիվացնել կանանց։

Եվ նա ընդունեց իր կյանքի ամենահամարձակ որոշումներից մեկը՝ փոխել կյանքը 100 աստիճանով ու հետևել իր իրական երազանքին։ Սեդան գնաց Ռուսաստան, որտեղ նա որոշեց պայքարել իր երազանքի համար ու կառուցել նոր, ավելի ուժեղ ապագա։

Այսօր Սեդան ոչ միայն բլոգեր և դիմահարդար է, այլ օրինակ՝ թե ինչպես կարելի է սկսել զրոյից, փոխել կյանքը, գտնել ինքներդ ձեզ և ամենակարևորը՝ չվախենալ երազել։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը