Ներքին Տեսանյութ 10 ամիս առաջ - 17:15 12-09-2025

10 հազար դրամ սոցօգնությունն ավելի մեծ կշիռ ուներ, քան օդում պտտվող 200 հազարը

Ալավերդու և Նոյեմբերյանի տարածաշրջաններում ԴՕԿ կուսակցության համակարգող Լիլի Միկիչյանն ահազանում է, որ Ալավերդիում բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր ունեն սոցիալական ծանր պայմաններ ու առողջական խնդիրներ, դիմել են համայնքապետարան՝ սոցօգնություն ստանալու ակնկալիքով: Համայնքապետարանում, սակայն, նրանց տեղեկացնում են, որ սոցիալական օգնության դիմումներ չեն կարող ընդունել:

Բանն այն է, որ տարիներ շարունակ Ալավերդի համայնքի ավագանու որոշմամբ, համայնքի բյուջեից որոշակի գումար էր նախատեսվում սոցօգնությունների համար: Եռամսյակի ընթացքում հավաքված՝ սոցիալապես անապահով քաղաքացիների դիմումների թվից կախված՝ տրվում էր մինչև 10.000-ական դրամ սոցօգնություն:

2023-ի տարեվերջին, սակայն, Ալավերդու ավագանիում մեծամասնություն կազմող ՔՊ-ական անդամները որոշել են գումարի չափը մեծացնել, ինչը նշանակում է, որ այսուհետ սոցօգնությունից կարող են օգտվել շատ ավելի քիչ թվով քաղաքացիներ:

Oragir.News-ի հետ զրույցում Լիլի Միկիչյանը նշեց, որ համայնքապետարանը մերժել է մի քանի դիմումներ, որոնց հասցեատերերին անձամբ է ճանաչում, և որոնք, իսկապես, սոցիալապես ծանր վիճակում են գտնվում:

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը