Ինչու են կրճատում բանակի տևողությունը, երգիչները որքան հոնորար են ստացել «Ֆեստիվառ»-ի համար. Մամուլ

Հրապարակ օրաթերթը գրում է․ Կառավարությունը շրջանառության մեջ է դրել պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 2-ից 1.5 տարի դարձնելու մասին նախագիծ, որը նախատեսված է կյանքի կոչել 2026 թվականի ամառային զորակոչին: Որպես հիմնավորում նախագծում նշված է, որ «վերջին տարիներին պայմանագրային զինվորական ծառայության ընդլայնման նպատակով կատարվել են գործուն քայլեր, ի դեմս՝ «Պաշտպան հայրենյաց» ծրագրի, արհեստավարժ սերժանտական համակարգի, զինծառայողների ատեստավորման համակարգի ներդրման, սահմանամերձ զորամասերում երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի պահպանմամբ պայմանագրային զինվորական ծառայության կազմակերպման գործընթացի»:

Նախագիծը շրջանառելուց առաջ մեր տեղեկություններով՝ ԶՈՒ ԳՇ-ում ճանապարհ անցած զինվորականները հատուկ կարծիքով զգուշացրել են ՊՆ ղեկավար կազմին, որ նախագիծը լուրջ վտանգներ ու ռիսկեր է պարունակում:

Նախ իրականությունից կիլոմետրերով հեռու է «հիմնավորումը»` ակտիվ համալրումների առումով, քանի որ վերջին 4 տարիներին մարտական հերթապահության, կամ այսպես կոչված՝ պոստ պահելու համար ստիպված են եղել յուրաքանչյուր տարի հազարավոր պահեստազորայիններ և ԵԿՄ ներկայացուցիչներ ընդգրկել: Բացի այդ հաշվարկներ են ներկայացվել, որ այս փոփոխությունների հետեւանքով ծառայության երկու տարվա կտրվածքով 4-5 հազարով կրճատվելու է բանակի թվակազմը, իսկ դա լուրջ վտանգներ է պարունակում մարտական հերթապահության տեսանկյունից։

Վերեւների պատասխանը մոտավորապես եղել է այն՝ ով չի ուզում աշխատել, թող դիմում գրի` հեռանա, ասվել է նաեւ, որ խաղաղության պայմանագիր է կնքվում, խաղաղության դարաշրջանում իրենց հաշվարկները հիմնովին արդարացված են լինելու։

Մեր տեղեկություններով՝ ընդդիմադիր շրջանակներն էլ են կաշկանդված այս հարցով բաց խոսելու հարցում: Բանն այն է, որ պոպուլիստական այս նախագիծը իշխանությունը մտածված հիմա է շրջանառում՝ ընտրություններին ընդառաջ, քաջ իմանալով, որ հանրության որոշ հատվածներ կողմ են բանակում ծառայության ժամկետի կրճատմանը։

Իրականում բանակը ապառազմականացնելու պահանջն արդեն քանի տարի է հնչում է Ալիեւի շուրթերից, եւ այս փոփոխությունը ոչ միայն այդ միտումն է հետապնդում, այլեւ ժամանակի հետ կասկածի տակ է դնելու հայկական բանակի գոյությունն առհասարակ։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին ահազանգած քաղաքացիները հայտնել են, որ ՀԷՑ-ը դեռեւս չի հրապարակել, թե յուրաքանչյուր քաղաքացի ամսական կտրվածքով որքան պետք է վճարի ծախսած հոսանքի համար: Ըստ մեզ ահազանգած քաղաքացիների՝ սա աննախադեպ է. երբեք նման բան չէր եղել, միշտ ամսվա սկզբին կոմունալ բոլոր վճարումները հրապարակվել են, իսկ հիմա լույսի վարձավճարների ծանուցումը չկա:
«Ժողովուրդ» օրաթերթը դիմել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին՝ հասկանալու համար, թե ինչու է նման իրավիճակ ստեղծվել, ինչն է խնդիրը: Վերջինս հայտնեց. «Ընթացքում է, կարգով, ժամկետների մեջ է։
Մենք լրացուցիչ ստուգողական աշխատանքներ ենք անում՝ նոր հրապարակում, որպեսզի զերծ մնանք անճշտություններից»»։

Հրապարակ օրաթերթը գրում է․ ՔՊ-ում սկսել են պաշտոնների բաժանումը
Իշխանական թիմը վստահ է, որ հաջորդ ընտրություններով վերարտադրվելու է, ուստի սկսել են պաշտոնների բաժանման քննարկումները։
Մեր աղբյուրներն ասում են, որ ՔՊ-ում մի ստվար խումբ խմբակցության քարտուղար, ճամբարափոխ եւ իր քավորից հրաժարված Հայկ Կոնջորյանին է տեսնում ԱԺ նախագահի պաշտոնին: Թիմում դա բացատրում են նրանով, որ նա անմրցելի քաղաքական հռետոր է, մարդկային փոխհարաբերություններում զուսպ է, կոմպրոմիսի գնացող:
Իսկ ոմանց կարծիքով, Կոնջորյանն արժանի չէ նման բարձր պաշտոնի, ճամբարափոխի իմիջ ունի եւ խոցելի է այդ առումով։ Ոմանք առավել հավանական են համարում ԱՄՆ-ում ՀՀ նախկին դեսպան Լիլիթ Մակունցի թեկնածությունը:
Թիմում խոսում են, որ Մակունցին Փաշինյանը որոշել է ներգրավել նախընտրական գործընթացի կազմակերպչական հարցերում, եւ, դատելով կանանց հանդեպ նրա ակնածանքից, չի բացառվում, որ այս առանցքային պաշտոնին էլ որոշի կին նշանակել, եթե, իհարկե, 2026-ին կարողանա իշխանությունը վերցնել:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը «Ֆեստիվառ» մշակութային նախագծի համար 311 մլն 785 հազար դրամ (մոտ 820 հազար ԱՄՆ դոլար) գումար է հատկացրել։
«Ֆեստիվառ» փառատոնը կազմակերպվում է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ եւ իրականացվում է Հանրային հեռուստաընկերության կողմից։ Արդեն երրորդ տարին անընդմեջ այն կայանում է՝ նպատակ ունենալով խթանել ներքին զբոսաշրջությունն ու մարզային մշակութային կյանքը:
Փառատոնն այս տարի մեկնարկել է օգոստոսի 23-ին Արտաշատում, որտեղ ելույթ է ունեցել երգիչ Սարո Թովմասյանը (Սարո), իսկ համերգը կայացել է Karen Sevak Band-ի ուղեկցությամբ: Այս ելույթի համար Karen Sevak Band-ին վճարվել է 10 մլն դրամ, իսկ Սարո Թովմասյանին՝ 10 մլն 44 հազար դրամ։
«Ֆեստիվառի» շրջանակում հաջորդ միջոցառումը տեղի կունենա սեպտեմբերի 13-ին Հրազդանում, որտեղ կանցկացվի Հարութ Փամբուկչյանի՝ Ձախ Հարութի մենահամերգը Karen Sevak Band-ի նվագակցությամբ: Այս միջոցառման համար Karen Sevak Band-ին վճարվել է կրկին 10 մլն դրամ, իսկ Հարութ Փամբուկչյանին եւ մենեջերին, ներառյալ նրանց ավիատոմսերի գումարը, վճարվել է 19 մլն 848 հազար դրամ։
Նախորդ տարի «Ֆեստիվառ» նախագծի համար վճարվել էր 180 մլն դրամ, իսկ այս տարի գումարի չափը գրեթե կրկնապատկվել է, քանի որ ԿԳՄՍՆ-ն ու Հանրային հեռուստաընկերությունը նաեւ վճարել են որոշ արտիստների՝ Հայաստան ժամանելու եւ մեկնելու ծախսերը։

Սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի անկախության օրը, Արմավիրի կենտրոնական հրապարակում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ հանդես կգան տարբեր արտիստներ։ Ինչպես «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկանում է ՀՀ Պետական գնումների կայքից, միայն Արմավիրի համերգային ծրագրի համար հատկացվել է 109 մլն դրամ։
Այսպիսով՝ ծրագրի երաժշտական նվագախմբում ընդգրկված 70 անձի վճարվելու է 8,5 մլն դրամ.
9 երգեր նոտագրվելու են, ինչի համար հատկացվել է 2,7 մլն դրամ,
դիրիժորի հոնորարը կազմել է 2 մլն դրամ,
երգչուհի Սոնա Ռուբենյանի 1 ելույթը՝ 600 հազար դրամ,
երգչուհի Իվետա Մուկուչյանի 1 ելույթը՝ 1 մլն 170 հազար դրամ,
երգիչ Էրիկ Կարապետյանի 1 ելույթը՝ 1 մլն 170 հազար դրամ,
«Գարիկ Պապոյան եւ Սոնա Ռուբենյան» խմբի ելույթը՝ 2,1 մլն դրամ,
երգչուհի Մաշա Մնջոյանի ելույթը՝ 600 հազար դրամ,
երգչուհի Բրյունետի ելույթը՝ 1 մլն 170 հազար դրամ,
«Նեմրա» խմբի ելույթը՝ 1 մլն 170 հազար դրամ,
երգչուհի Ժակլինի ելույթի համար վճարվել է 1 մլն 378 հազար դրամ։
Բացի ելույթի վճարից՝ միջոցառման կազմակերպիչները 562 հազար դրամ հատկացրել են Ժակլինի՝ Փարիզ-Երեւան-Փարիզ չվերթի ավիատոմսերի համար, 300 հազար դրամ նրան տրամադրել են ՀՀ-ում 4 օր մնալու համար, ու եւս 31 հազար դրամ՝ Երեւան-Արմավիր-Երեւան ուղեւորափոխադրման համար։
«Ռեինկարնացիա» խմբի ելույթի համար վճարվել է 6 մլն դրամ։
Այս միջոցառման գովազդային եւ տպագրական ծախսերի, առաջխաղացման կազմակերպման ծառայությունների համար հատկացվել է 10,8 մլն դրամ։
Կարճ ասած՝ դասագրքերի տպագրությունը ԿԳՄՍՆ-ն տապալում է, բայց պետբյուջեի միջոցները շռայլորեն բաշխում է համերգներ կազմակերպելու համար

Հրապարակ օրաթերթը գրում է․ Կառավարությունը շրջանառության մեջ է դրել պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 2-ից 1.5 տարի դարձնելու մասին նախագիծ, որը նախատեսված է կյանքի կոչել 2026 թվականի ամառային զորակոչին: Որպես հիմնավորում նախագծում նշված է, որ «վերջին տարիներին պայմանագրային զինվորական ծառայության ընդլայնման նպատակով կատարվել են գործուն քայլեր, ի դեմս՝ «Պաշտպան հայրենյաց» ծրագրի, արհեստավարժ սերժանտական համակարգի, զինծառայողների ատեստավորման համակարգի ներդրման, սահմանամերձ զորամասերում երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի պահպանմամբ պայմանագրային զինվորական ծառայության կազմակերպման գործընթացի»:
Նախագիծը շրջանառելուց առաջ մեր տեղեկություններով՝ ԶՈՒ ԳՇ-ում ճանապարհ անցած զինվորականները հատուկ կարծիքով զգուշացրել են ՊՆ ղեկավար կազմին, որ նախագիծը լուրջ վտանգներ ու ռիսկեր է պարունակում:
Նախ իրականությունից կիլոմետրերով հեռու է «հիմնավորումը»` ակտիվ համալրումների առումով, քանի որ վերջին 4 տարիներին մարտական հերթապահության, կամ այսպես կոչված՝ պոստ պահելու համար ստիպված են եղել յուրաքանչյուր տարի հազարավոր պահեստազորայիններ և ԵԿՄ ներկայացուցիչներ ընդգրկել: Բացի այդ հաշվարկներ են ներկայացվել, որ այս փոփոխությունների հետեւանքով ծառայության երկու տարվա կտրվածքով 4-5 հազարով կրճատվելու է բանակի թվակազմը, իսկ դա լուրջ վտանգներ է պարունակում մարտական հերթապահության տեսանկյունից։

Վերեւների պատասխանը մոտավորապես եղել է այն՝ ով չի ուզում աշխատել, թող դիմում գրի` հեռանա, ասվել է նաեւ, որ խաղաղության պայմանագիր է կնքվում, խաղաղության դարաշրջանում իրենց հաշվարկները հիմնովին արդարացված են լինելու։
Մեր տեղեկություններով՝ ընդդիմադիր շրջանակներն էլ են կաշկանդված այս հարցով բաց խոսելու հարցում: Բանն այն է, որ պոպուլիստական այս նախագիծը իշխանությունը մտածված հիմա է շրջանառում՝ ընտրություններին ընդառաջ, քաջ իմանալով, որ հանրության որոշ հատվածներ կողմ են բանակում ծառայության ժամկետի կրճատմանը։
Իրականում բանակը ապառազմականացնելու պահանջն արդեն քանի տարի է հնչում է Ալիեւի շուրթերից, եւ այս փոփոխությունը ոչ միայն այդ միտումն է հետապնդում, այլեւ ժամանակի հետ կասկածի տակ է դնելու հայկական բանակի գոյությունն առհասարակ։

Ամենից շատ դիտված

18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
14:01 27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ