copy image url
Ներքին Միտք 11 ամիս առաջ - 23:40 11-09-2025

Վճռաբեկի դատավոր ընտրված Դանիելյանը 3 անմեղ զինծառայողներին դատապարտել էր ցմահ ազատազրկման. իրավապաշտպան

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի ֆեյսբուքյան գրառումը.

Այսօր Վճռաբեկ դատարանի դատավոր ընտրված Արմեն Դանիելյանը Վերաքննիչ դատարանի այն դատավորներից մեկն է, որը Մատաղիսի գործով 3 անմեղ զինծառայողներին 2006 թ․ դատապարտեց ցմահ ազատազրկման։

Սա կենսագրություն է։ Մեր համառ պայքարը անմեղների ազատության համար արդյունք տվեց Վճռաբեկ դատարանում՝ քրեական պալատի նախագահ Մհեր Խաչատրյանի և մյուսս դատավորների շնորհիվ, որոնք մանրամասն ուսումնասիրել էին քրեական գործի նյութերը և դատական նիստում որոշում հրապարակեցին տղաներին կալանքից անհապաղ ազատ արձակելու մասին։

Հետագայում տղաներն արդարացվեցին։ Սա աննախադեպ մի բան էր։

Մենք մտածում էինք, որ Մատաղիսի գործի օրինակը կբարեփոխի դատական համակարգը, նույնիսկ հավատում էինք դրան։ Բայց բարեփոխումը եղավ միայն Արմեն Դանիելյանի կյանքում։

Շարունակում են ջարդել դատական համակարգի ողնաշարը։

Ամենից շատ դիտված

17:18 Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարորդը դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել
18:13 Իվետա Մուկուչյանն ու նրա օտարերկրացի սիրելին նոր հոլովակ են հրապարակել
22:10 Գյումրեցի բազմազավակ ընտանիքը բնակարան չի գտնում․ տանտերերը հրաժարվում են երեխաների թվի պատճառով
23:33 Զելենսկին խոստացել է պատասխանել Կրիվոյ Ռոգում տեղի ունեցած ռուսական գազանությանը
22:00 Հաշվեքննիչ պալատը 4 մլրդ 687 մլն դրամի ծախսերի խեղաթյուրում է հայտնաբերել
17:59 Ինչու են սադրում ու կոնֆլիկտ հրահրում ԱԺ-ում ՔՊ փոխխոսնակները
23:22 Ուկրաինան Մոսկվայի օդանավակայաններին հարվածելու ծրագիր է պատրաստել․ The Atlantic
16:09 Վատ հարաբերություններն անցյալում են. ինչու էր Էլիզ Մելիքյանը հրաժարվել ընտանիքից և ինչ լուսանկար է հրապարակել
22:17 Անկլավներր չհանձնելը պատերազմն է․ Գոռ Մադոյան
09:01 Լենինի հետքերով. 12 զույգ «Եղվարդի» բոթաս` ՀՀ նախագահի համար