Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 11 ամիս առաջ - 20:30 11-09-2025

Ոնց կարող է բանակում չծառայածը օրենք ընդունի ու կրճատի ծառայելու ժամկետը․ հարցում

Կառավարությունը մտադիր է փոոխություն կատարել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում։ Օրենքի նախագծով նախատեսվում է պարտադիր զինվորական ծառայության ժամկետը սահմանել 18 ամիս՝ սկսած 2026 թվականի ամառային զորակոչից: Պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել համապատասխան նախագիծ։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Նորմա՞լ է, որ ընտրություններից առաջ իշխանությունը բանակում ծառայելու ժամկետը մտադիր է կրճատել»։

Հարցվածների մի մասը նշեց, որ դա անթոույլատրելի է, որոշներն էլ դրական պատասխան տվեցին։

«Քաղաքականությունից հեռու, որովհետև ընդեղ մարդ պիտի լինի, որ որոծի»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ դա աննպատակ է։ «Իմ կարծիքով հեչ նպատակ չունի, ճիշտ չի։ Երկիրը պատերազմական դրության մեջ, ճիշտ չի»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ չծառայած մարդը չի կարող օրենք ընդունել։ «Իմ իմանալով ներկա և նախկին իշխանություններում ոչ մեկ չի ծառայել ու ես չեմ կարողանում հասկանամ ոնց կարող ա օրենք ընդունի մեկը, որը չի ծառայել»,- ասաց նա։

«Մենք էն վիճակում չենք, որ բանակում ծառայելու ժամկետը կրճատենք»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը