copy image url
Մամուլ 11 ամիս առաջ - 08:06 11-09-2025

Ում է զոհաբերելու Փաշինյանը․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Իշխող թիմում սրտատրոփ սպասում են, թե առաջիկա ընտրություններին ընդառաջ ում է զոհաբերելու Նիկոլ Փաշինյանը։ Ասում են, որ ներքին քննարկումների ժամանակ Փաշինյանն ասել է, որ ժողովուրդն իրենցից ակնկալում է խաղաղություն եւ «ներքին առողջացում»։

Ասել է, որ իրենց ներել են պատերազմն ու պարտությունը, ուստի, եթե վաշինգտոնյան հռչակագիրը կարողանան հմտորեն օգտագործել, թե խաղաղություն ենք բերել Հայաստանին, ապա իշխանության «ներքին առողջացման» հարցը մնում է խնդրահարույց՝ ժողովուրդը տեսնում, լսում է պաշտոնյաների սրընթաց հարստացման, չարաշահումների, նոր օլիգարխների մասին, մամուլում տասնյակ հրապարակումներ կան ոմանց կոռուպցիոն գործարքների, կասկածելի կապերի մասին։

Բոլորը հասկացել են, որ Փաշինյանը մի քանի խոշոր «ձուկ» պետք է գլխատի, որ նախընտրական քարոզչական խաբկանքն ամբողջանա։ Եթե մինչեւ վերջերս խոսվում էր, որ առաջին զոհը լինելու է Տիգրան Ավինյանը, ապա հիմա նրա մասին զգուշորեն են խոսում, ասում են՝ Ավինյանը հասկացրել է, որ իրեն ձեռք տալը չեն մարսի։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում