copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 08:14 27-11-2021

Փաշինյանը ՍԴ-ում իրական ճգնաժամ ստեղծեց․ Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

«Մեկ տարուց ավելի Նիկոլ Փաշինյանը կենաց-մահու պայքար մղեց Սահմանադրական դատարանի դեմ՝ հորինած «ճգնաժամը» հաղթահարելու, իրականում՝ ՍԴ-ն նվաճելու համար, եւ հիմնականում հասավ ուզածին, այժմ ուժերի հարաբերակցությունը ՍԴ-ում 4/5 է, 4-ը՝ նախկին․ Հրայր Թովմասյան, Արեւիկ Պետրոսյան, Աշոտ Խաչատրյան, Արայիկ Թունյան, որոնք հիմնականում օրենքին են ծառայում, եւ 5-ը՝ նորեր․ Արման Դիլանյան, Երվանդ Խունդկարյան, Արթուր Վաղարշյան, Էդգար Շաթրյան, Վահե Գրիգորյան, որոնք հիմնականում իշխանությանն են ծառայում։ ՍԴ գործունեությանը հետեւողներն ասում են, որ ՍԴ-ն այժմ հայտնվել է իրական ճգնաժամի մեջ եւ դադարել է կատարել օրենքով իրեն վերապահված դերը։

Բանն այն է, որ իշխանության համար «ճակատագրական» դիմումները քննելիս ՍԴ մեծամասնությունը հստակորեն փաշինյանական կամքն է կատարում, իսկ մյուս բոլոր դեպքերում կամայական որոշումներ են կայացվում, որոնցից դժվար է հասկանալ՝ որտեղ է սկսվում եւ որտեղ ավարտվում իրավունքը։ Բանն այն է, որ եթե 9 դատավորից մեկը բացակայում է նիստից, եւ ձայները բաշխվում են 4/4-ի, ապա որոշում չի ընդունվում, եւ «ՍԴ-ի մասին» սահմանադրական օրենքով դիմումը համարվում է մերժված։

Այսինքն, բոլոր այն դեպքերում, երբ դիմումը մերժման ենթակա չէ՝ այն մերժելը կլիներ մեծ ապօրինություն, ՍԴ մեկ անդամի բացակայությամբ հավասար ձայներ են ապահովում եւ դիմումը դարձնում մերժված։ Ֆորմալ առումով մերժման որոշում չեն կայացնում, որ չասեն՝ ՍԴ-ն հակաիրավական մարմին է դարձել, բայց դե ֆակտո տուժում է արդարադատությունը։ Վերջին մի քանի ամսում երեք համանման դեպք է արձանագրվել»:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում