copy image url
Ներքին 10 ամիս առաջ - 19:18 10-09-2025

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը մասնակցել է նորանշանակ դեսպանների համար կազմակերպված ընդունելությանը

Սեպտեմբերի 9-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Մերիդիան միջազգային կենտրոնի կողմից նորանշանակ դեսպանների համար կազմակերպված ընդունելությանը:

Մերիդիան հաուսում կազմակերպված միջոցառումը հարթակ հանդիսացավ՝ Վաշինգտոնի դիվանագիտական ​​և քաղաքական առաջնորդների, ինչպես նաև գործարար համայնքի հետ շփումների համար։

Այս մասին տեղեկացնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից:

Մերիդիան հաուսը միջազգային անկուսակցական կենտրոն է, որն իր գործունեությամբ նպաստում է դիվանագիտության ամրապնդմանը և միջազգային փոխգործակցության խթանմանը:

Ամենից շատ դիտված