Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 8 ամիս առաջ - 18:15 10-09-2025

Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Երևանում․ ժողովրդին հայտնի «պարսկական ակումբ»-ից ոստիկանություն են տեղափոխվել իրանցի և եգիպտացի 11 քաղաքացիներ․ shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 7-ին վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արին-Բերդի փողոցի 9/2 հացեում գործող ակումբում վիճաբանություն է տեղի ունենում, իսկ քիչ անց «Էրեբունի» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ նշված վայրում տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով «աջ նախաբազկի պատռած վերք» ախտորոշմամբ շտապօգնության թիվ 44 խումբը իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վիրավորը Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 35-ամյա Հուսեին Մ․-ն է, իսկ արդեն կարճ ժամանակ անց ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները Արին-Բերդի փողոցի 9/2 հասցեի դիմացից խուլիգանություն կատարելու համար ձերբակալել և ոստիկանության Էրեբունու բաժին են տեղափոխել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ՝ 34-ամյա Մուհամմադ Մ․-ին, 28-ամյա Համիդ Ա․-ին, 40-ամյա Մուսթաբա Ա․-ին, 20-ամյա Ամիրմոհամմադ Լ․-ին, 40-ամյա Իսա Լ․-ին, 34-ամյա Յուսուֆ Լ․-ին, 44-ամյա Ղադեր Դ․-ին և Եգիպտոսի Հանրապետության քաղաքացիներ 49-ամյա Մաբրուք Ս․-ին, 49-ամյա Գաբրիել Բ․-ին, 39-ամյա Ջավադ Ն․-ին և 35-ամյա Հուսեին Մ․-ին։

Դեպքի վայր մեկնած ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 04։00-ի սահմաններում Արին-Բերդի փողոցի 9/2 հասցեի դիմաց Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ Հուսեին Մ․-ի և Եգիպտոսի Հանրապետության քաղաքացիներ Մաբրուք Ս․-ի, Գաբրիել Բ․-ի միջև առաջացած վիճաբանության ժամանակ, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, հայհոյանքներ են հնչեցրել և փոխադարձ հարվածներ հասցրել միմիյանց։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել