Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 10 ամիս առաջ - 18:00 10-09-2025

Աբսուրդ ա․ Նիկոլի հեծանիվ քշելը կապ չունի քաղաքական օրակարգերի հետ․ հարցում

Նիկոլ Փաշինյանը տևական դադարից հետո այսօր նորից հեծանիվ է վարել։ Նշենք, որ Նիկոլ Փաշինյաննը հաճախակի տեսանյութեր է հրապարակում, որտեղ հեծանիվ է վարում։ Նա անգամ այլ երկրենր այցելություններկի ժամանակ է երբեմն հեծանիվ վարում։ Իր էջում Նիկոլ Փաշինյանը տեսսնյութերին կից գրում է․ «կեցցե՛ հեծանիվը»:

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ի՞նչ եք կարծում Նիկոլ Փաշինյանի հեծանիվ քշելը կապ ունի քաղաքական օրակարգերի հետ»։

Հարցվածների մեծ մասը նշեց, որ դա ոչ մի առնչություն չունի քաղաքական օրակարգերի հետ, որոշներն էլ դժվարացան հստակ պատասխան տալ։ «Աբսուրդ է, իհարկե ոչ»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ դա ցուցադրություն է։ «Ընդհանրապես կապ չունի, ցուցադրությունը վաղուց նորմալ չի, մանավանդ հիմա մեղմ ասած լավ ժամանակներ չեն։ Ես նորմալ չեմ վերաբերում նման բաներին»,- նշեց նա։

«Չեմ կարծում, որ կապ ունի քաղաքական օրակարգերի հետ, բայց եթե մարդը ուզում ա՝ թող քշի»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել