copy image url
Ներքին Միտք 11 ամիս առաջ - 21:45 09-09-2025

Ալիևի պնդումները և Երևանի վտանգավոր լռությունը. Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը.

Ալիևի պնդումները և Երևանի վտանգավոր լռությունը

Ալիևը կրկին վերադարձել է իր հին բառապաշարին։

Այսօր, Ասիայում փոխգործակցության և վստահության կառուցման միջոցների համաժողովում, նա հայտարարել է․

«Ադրբեջանը դառնում է Եվրասիայի կարևորագույն տրանսպորտային-լոգիստիկ հանգույցներից մեկը։ Չեմ կասկածում, որ Զանգեզուրի միջանցքը՝ որպես Միջին միջանցքի ուղղություններից մեկը, մոտ ապագայում մայրցամաքներն իրար կապող կարևոր տրանսպորտային արտերիա կդառնա»։

Սա շարունակությունն է այն ուղերձի, որ Ալիևը հնչեցրեց ՇՀԿ գագաթնաժողովում՝ երբ հայտարարեց, որ «Զանգեզուրի միջանցքը շուտով կդառնա Միջին միջանցքի և Հյուսիս–Հարավ միջանցքի կարևոր հատված»։

Խնդիրը միայն բառերի ընտրությունը չէ։ Ալիևը հետևողականորեն փորձում է պահպանել «միջանցքային տրամաբանությունը», այսինքն՝ ներկայացնել, թե Սյունիքի ճանապարհը բացվելու է ոչ թե Հայաստանի ինքնիշխան վերահսկողության ներքո, այլ՝ հատուկ կարգավիճակով։
Սա նրա քաղաքական գիծն է․

Ներքին լսարանին նա ցույց է տալիս, որ չի զիջում «միջանցք» պահանջից։
Միջազգային լսարանին՝ որ առանց Ադրբեջանի թեզի հնարավոր չէ ապահովել Միջին միջանցքի ամբողջականությունը։

Հայաստանի համար սկզբունքային է մեկ բան․
Ճանապարհները կարող են լինել, բայց միջանցք չի լինելու։

Ցանկացած հաղորդակցություն կարող է գործել միայն Հայաստանի ինքնիշխանության ներքո։
Բայց արդյո՞ք Փաշինյանի կառավարությունը կհետևի այս սկզբունքին, թե՞ հերթական անգամ կդիմի նվաստացուցիչ զիջումների՝ հօգուտ Ադրբեջանի։

Մինչ այժմ Նիկոլ Փաշինյանը կամ Արարատ Միրզոյանը հստակ չեն հերքել Դոնալդ Թրամփի հայտարարությունը Սյունիքի ճանապարհը 99 տարով վարձակալելու մասին։

Նրանք նաև չեն հայտարարել, որ Հայաստանը ունենալու է մաքսային վերահսկողություն այդ ճանապարհի նկատմամբ։

Սա միայն ուժեղացնում է հանրային կասկածները, որ պաշտոնական Երևանը Սյունիքի հարցում արդեն իսկ արել է կամ պատրաստվում է անել սկզբունքային զիջում։

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
09:38 Թրամփը սպառնացել է արգելել Bombardier ինքնաթիռների վաճառքը ԱՄՆ-ում
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա