copy image url
Ներքին Խոսք 10 ամիս առաջ - 18:33 09-09-2025

Արթուր Հովհաննիսյանի վարքագիծը խորհրդարանական այլասերման հետևանք է. իրավապաշտպան

Վերջերս ԱԺ-ում տեղի ունեցավ միջադեպ՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի և «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի միջև։

Դրանից հետո Արթուր Հովհաննիսյանը վերջինիս հասցեին հանդես եկավ անպատշաճ արտահայտությամբ՝ նշելով, որ նա պետք է սեռավարակների թեստ հանձնի։

Oragir.News-ի հետ զրույցում իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը նշեց, որ այս երևույթը պատժելիության ենթակա չէ, քանի որ արդեն իսկ խորհրդարանում ձևավորվել է նորմերի այլասերում՝ իշխող ուժի ղեկավար Նիկոլ Փաշինյանի օրինակով։



«Պատժելիության մասին խոսք լինել չի կարող։ Մենք բազմիցս տեսել ենք, որ իշխող ուժի ղեկավարի գլխավորությամբ նմանատիպ արտահայտություններ ու հայհոյանքներ հնչել են։ Հիշեք Նիկոլ Փաշինյանի արտահայտությունները, որոնք նույնիսկ միջազգային մամուլում էին հայտնվում։ «Դոմփել» բառը նկատի ունեմ։ Այն ժամանակ էլ պատիժը միայն ներողություն խնդրելն էր։ Այսինքն՝ արդեն երկար ժամանակ է, ինչ հայհոյանքներն ու անպատշաճ խոսքերը դարձել են սովորական»,- ընդգծեց Ալեքսանյանը։

Նրա խոսքով՝ խորհրդարանական դիսկուրսի այս մակարդակը վկայում է ոչ միայն անհատական վարքագծի, այլև համակարգային խնդիրների մասին։

«Արթուր Հովհաննիսյանի նման վարքագիծը ցույց է տալիս իշխող ուժի արժեհամակարգը։ Ես դա բնորոշում եմ որպես այլասերում։ Մթնոլորտը պետք է ձևավորվեր իշխող ուժի կողմից և լիներ հանրության համար ընդունելի, բայց հակառակը․ հենց իրենք են այլասերում այդ միջավայրը»,- նշեց իրավապաշտպանը։

Ալեքսանյանը շեշտեց նաև, որ նման իրավիճակներում պետք է գործի խորհրդարանի էթիկայի հանձնաժողովը:

«Եթե նորմալ կարգավիճակ լիներ, ապա Արթուր Հովհաննիսյանը պետք է պատասխան տար իր խոսքերի համար։ Դրա համար է անհրաժեշտ էթիկայի հանձնաժողովը, որը, սակայն, այսօր չկա։ Իսկ առանց նման մեխանիզմի որևէ վերահսկողություն պարզապես հնարավոր չէ։ ՔՊ-ն ոչ թե կարգուկանոն է թելադրում, այլ հակառակը, խորացնում է այլասերումը»,- եզրափակեց նա։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը