copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:35 05-04-2023

Արթուր Հովհաննիսյանի խուլիգանական պահվածքը. նա պետք է պատասխանատվության ենթարկվի. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Երեկ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստն անցավ շատ լարված մթնոլորտում, որի հեղինակները Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն էին եւ հատկապես Արթուր Հովհաննիսյանը: Իսկ ո՞վ է նա եւ ինչպե՞ս երեկ աչքի ընկավ: Խոսքը նույն այն պատգամավորի մասին է, որ 2017 թվականին բերման է ենթարկվել ոստիկանություն՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված ենթադրյալ հանցանք կատարելու կասկածանքով: Ավելին՝ անգամ քրեական գործ է հարուցված եղել, որը հետագայում կարճվել է:

Եվ, ահա, ապօրինի թմրաշրջանառության հետ կապված գործի շրջանակներում ոստիկանություն տարված Արթուր Հովհաննիսյանը երեկ նիստում խուլիգանական պահվածք դրսեւորեց, խոսեց սպառնալից կերպով, եւ սխալված չենք լինի, եթե ասենք, որ նա հանձնաժողով էր առաքվել հենց այդ նպատակով: Ահա մի քանի դրվագներ. «Դուք ինձ լավ անելուց չեք տեսել», «Սրան ռադ արեք, թող գնա ստեղից», «Համը չհանես, խելոք նստի, ելույթդ կարդա», «Լեզուն կկտրեմ, ով կհամարձակվի անվանարկել մեր ժողովրդին»:

Սխալված չենք լինի, եթե ասենք, որ նրա այս պահվածը հիշեցնում է, օրինակ, նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանին, Վարդան Այվազյանին, Ռուբեն Հայրապետյանին, Մանվել Գրիգորյանին եւ մյուսներին, որոնց ժամանակին քննադատում էր նաեւ լրագրող Արթուր Հովհաննիսյանը, որն իր հերթին նոր անդաստիարակություն է դրսեւորել, եւ այս փաստը պետք է անհետեւանք չմնա»:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում

Ձեզ գուցե հետաքրքրի