copy image url
Ներքին Սպորտ 11 ամիս առաջ - 18:00 09-09-2025

Բոլոր երկրներում «սև շուկան» նորմալ բան է․ ՀՖՖ-ն կեղծ տոմսերի դեմ «անզոր է»

Քիչ անց Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կմեկնարկի ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի 2-րդ տուրի՝ Հայաստան-Իռլանդիա հանդիպումը։ Ինչպես արդեն Oragir.News-ը տեղեկացրել էր՝ այս խաղի տոմսերը ևս հայտնվել են սև շուկայում։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տվյալներով՝ դրանք վաճառվել են 1000 -16,000 դրամ արժողությամբ, սակայն օրինակ Viagogo.com կայքում դրանք վաճառվել են 21,690 - 53,417 դրամով։

Oragir.News-ը կապ հաստատեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ՝ հասկանալու՝ նրանք ի՞նչ քայլեր են նախաձեռնում, որ երկրպագուները կարողանան վայելել խաղերը, չբախվելով սև շուկայում տոմսերի գների անարդար բարձրացմանը, և ինչպե՞ս է հնարավոր կանխել կեղծ տոմսերի վաճառքը։ Հիշեցնենք որ Հայաստան-Պորտուգալիա խաղից առաջ պարզվեց, որ նույն տոմսը վերավաճառվել է մի քանի հոգու։

«Բոլոր երկրներում դա նորմալ բան է, որ սև շուկա գոյություն ունի, դա անկառավարելի բան է, Դուք կարող եք բողոք գրել ՀՖՖ-ի մեյլին։ Դա մեր կողմից կառավարվող բան չէ։ Մարդիկ կարող են գնել մեր մոտից և վերավաճառել։ Մենք հնարավորինս քչացրել ենք, այս պահին մեկ անձնագրով հնարավոր է 2 տոմս գնել, առաջվա 4-ի փոխարեն»,- պատասխանեցին ՀՖՖ-ից։

Մեր այն հարցին՝ այդ դեպքում ինչպե՞ս է հնարավոր, որ մի քանի հարյուր տոմսեր հայտնվել են Viagogo.com կայքում, հնչեց դարի պատասխանը․

«Ձեր հարցերը ուղղեք մեյլին»։

Հիշեցնենք, որ թիմերն ընդգրկված են Եվրոպական գոտու ընտրական F խմբում, որտեղ նրանց մրցակիցներն են նաև Պորտուգալիան և Հունգարիան։ Առաջին տուրում, Երևանում, Հայաստանի նկատմամբ 0։5 հաշվով հաղթանակից հետո, Պորտուգալիան վաստակել է 3 միավոր։ Դուբլինում կայացած հանդիպման ընթացքում Իռլանդիան և Հունգարիան խաղացել են ոչ ոքի՝ 2:2, և ստացել են մեկական միավոր։ Հայաստանը, միավոր չվաստակելով, այս պահին եզրափակում է խմբային մրցաշարային աղյուսակը։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
18:03 Ի՞նչ է թաքցնում նախկին ԱԽՔ-ն ու ինչո՞ւ չի գրում պատերազմի մասին
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը