Ուղիղ եթեր
Ներքին Ուղիղ եթեր 8 ամիս առաջ - 10:11 09-09-2025

Մեկնարկել է Երևանի ավագանու նիստ․ ՈՒՂԻՂ

Երևանի ավագանին այսօր՝ սեպտեմբերի 9–ին, գումարել է 5–րդ նստաշրջանի առաջին նիստը։ Օրակարգում ընդգրկված է 30 հարց, որից զեկուցվող է միայն 2–ը։

Մասնավորապես օրակարգում է Նոր Նորքի 4–րդ զանգվածում խաղահրապարակի տեղում բարձրահարկ շենք կառուցելու թույլտվություն տալու մասին հարցը։ Սա առաջացրել է բնակիչների բողոքը, որոնք այս պահին ակցիա են իրականացնում քաղաքապետարանի դիմաց։