Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 9 ամիս առաջ - 13:16 07-09-2025

Լոռեցի սազանդարներն անցյալն են հիշել

Քարկոփը Վրաստանի կողմից Լոռիի վերջին բնակավայրն է, հարևան Արճիսը՝ Տավուշի առաջին:

Հարևան երկու գյուղերի այգեգործներ, իսկ նախկինում հայտնի երաժիշտներ Սերգեյ Աբրահամյանն ու Հրանտ Միկիչյանը երկար տարիներ միասին հարսանիքներում են նվագել, ուրախ օրեր անցկացրել: Թեև վաղուց արդեն հողագործությամբ են զբաղվում, բայց երաժշտության հանդեպ սերը չեն կորցրել:

Երբ հանդիպում են, հիշում են իրենց անցյալը, երբեմն ձեռքն են վերցնում նաև երաժշտական գործիքները: Ավելի քան 40 տարի միասին նվագել են հարյուրավոր առիթներում ու մարդկանց տոն պարգևել:

Քանի որ այս տարի տեղացած ուժեղ կարկուտն առանց բերքի է թողել գյուղացիներին, հետևաբար ավելի շատ ազատ ժամանակ ունեն, գյուղական գործերը մի քանի ժամով թողել ու վերհիշում են իրենց անցյալը:

Մանրամասները` տեսանյութում։