Իրանը և ՄԱԳԱՏԷ-ն մոտ են համագործակցության նոր շրջանակի հասնելուն. Իրանի ԱԳ նախարար
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Վիեննայում միջուկային ծրագրի վերաբերյալ տեխնիկական բանակցությունների երրորդ փուլը դրական է անվանել:
Այս մասին հաղորդում է իրանական Mehr գործակալությունը։
Հիշեցնենք, որ Ատոմային էներգիայի գործակալության հետ համագործակցությունը Թեհրանի կողմից կասեցվել է հունիսին Իրանի միջուկային օբյեկտներին Իսրայելի և ԱՄՆ-ի հարվածներից հետո։